September 3

Լանդշաֆտ

Թեմա 1
  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

  • Ուսումնասիրում է լանդշաֆտների առաջացման, կառուցվածքի ու դինամիկայի հարցերը, նրանց զարգացման օրենքները և մարդկային հասարակության տնտեսության գործունեության հետևանքով վերափոխումը։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

  • Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

Ինչ է լանդշաֆտը;

  • Լանդշաֆտ, աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։


Posted September 3, 2021 by emilavetisyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*