December 11

Արևելյան Հայաստանի միացումը ցարական Ռուսաստանին

16-րդ դարի սկզբներից Հայկական լեռնաշխարհը հայտնվել էր իսլամադավան երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ (1532-1555, 1578-1590, 1603-1618, 1623-1639), որոնց արդյունքում Հայաստանը երկու անգամ (1555, 1639) բաժանվել է նրանց միջև։ Թեև հայ բնակչությունը շարունակում էր ստվար մնալ օսմանահպատակ Արևմտյան Հայաստանում, սակայն քաղաքական տեսանկյունից առավել ակտիվ էր արևելահայությունը. այստեղ շարունակում էին իշխել Սյունիքի և Արցախի մելիքները, ազդեցիկ էին Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները։ Արևելահայերը սերտ կապեր ունեին նաև վրացական Քարթլիի, ապա՝ Քարթլի-Կախեթի թագավորությունների հետ։

Պարսկա-թուրքական հերթական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին, պարսից շահ Աբբասը Կարսի, Արարատյան դաշտի և Նախիջևանի հայության մեծ մասին՝ մոտ 300 հազար մարդ, գաղթեցրեց երկրի խորքը։ Հայաստանի քաղաքների և գյուղերի ավերակների վրա պարսից արքունիքը սկսեց բնակեցնել մուսուլմանների՝ թյուրքական և քրդական քոչվոր ցեղերի։ Երևանի կուսակալությունում հայկական բնակավայրերն աստիճանաբար նոսրացան, իսկ Ղարաբաղ-Զանգեզուրում շարունակվեց պայքարը պարսիկների դեմ։ 1677 թվականին հայ ժողովրդի առաջնորդները գաղտնի հավաքվեցին Վաղարշապատում։ Ժողովին որոշվեց սկսել պայքարը հայերի արտաքին ճնշումից ազատագրելու համար։ Կոստանդնուպոլիս մեկնած կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու պատվիրակությունը նրա մահից հետո վերադարձավ, իսկ սյունեցի իշխանազն Իսրայել Օրին ճանապարհորդեց եվրոպական շատ քաղաքներ։ Ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ հզորացող Ռուսական կայսրության վրա։ Հայաստանի ազատագրության համար կազմվել էին տարբեր ծրագրեր (Պֆալցյան, Մոսկովյան)։

 

1720-ական թվականներին, աֆղանների ներխուժման պատճառով, վերջ տրվեց Սեֆյանների իշխանությանը Պարսկաստանում։ Օգտվելով առիթից՝ Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ը, օգնության համար դիմեց Ռուսաստանին։ Շվեդների դեմ մղվող հյուսիսային պատերազմը հաղթական ավարտելուց հետո Պետրոս I-ը կազմակերպեց Կասպիական արշավանք (1722-1723) Պարսկաստանի դեմ։ Հայերը ազատագրական կռիվներ մղեցին Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731)՝ նախ պարսկական լուծը թոթափելու, ապա թուլացած Պարսկաստանի վրա հարձակված օսմանցիներին դիմակայելու համար։ Մինչդեռ թուրքերի դեմ պատերազմել չցանկանալով՝ ռուսաց կայսրը դադարեցրեց արշավանքը՝ բավարարվելով Կասպից ծովի առափնյա շրջաններով. ռուսներն արդեն մեկ անգամ (1710-1713) անհաջող պատերազմ մղել էին Օսմանյան կայսրության դեմ։ Թուրք-պարսկական պատերազմն (1723-1727) ավարտվեց օսմանցիների հաղթանակով և ամբողջ Արևելյան Հայաստանի ժամանակավոր գրավումով։

Պարսկաստանում իշխանության եկած Նադիր շահը կարճ ժամանակ անց կարողացավ վտարել օսմանցիներին։ 1730-1736 թվականներին երկիրը մաքրելով թուրքերից՝ նա վերականգնեց Պարսկաստանի սահմանները։ Սակայն 1747 թվականին շահի սպանությունից հետո երկրում հաստատվեց երկիշխանություն։ Արևելյան Հայաստանի տարածքում ստեղծված խանությունների գլուխ կանգնեցին թյուրքալեզու ցեղերի առաջնորդներ, որոնք հաճախ չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Երևանի, Գանձակի ու Նախիջևանի խանությունները հաճախ վասալական կախման մեջ էին ընկնում վրաց թագավորից, իսկ Ղարաբաղի խանությունում շարունակում էին ազդեցիկ մնալ Արցախի և Սյունիքի մելիքները։ 18-րդ դարի վերջին իրավիճակը նպաստավոր էր Ռուսաստանի համար՝ կրկին Կովկաս արշավելու և այն պարսիկներից ու թուրքերից գրավելու համար։ Դա ռուսական արքունիքին համոզիչ էր թվում, քանի որ նրանք մինչ այդ կարողացել էին հաղթանակներ տանել թե՛ Օսմանյան կայսրության (1768-1774, 1787-1792), թե՛ Ղաջարական Պարսկաստանի դեմ (1796): Հայ հոգևոր և քաղաքական վերնախավը երկրի ազատագրության համար նոր ծրագրեր է նախապատրաստում (Հյուսիսային, Հարավային)։

1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի։ Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները։ Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության։ Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ։

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը։ Նույն տարում տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական պատերազմը (1828-1829), որի ժամանակ ռուսական բանակը գրավում է մի շարք հայկական գավառներ։ Արդյունքում Ռուսաստանին միանում են միայն Ախալցխան և Ախալքալաքը։ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Պարսկաստանում ռուսական դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում։ Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից։ Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը։ Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմ։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնում են Պարսկաստանի կազմում։

 

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական և վրացական տարածքներ, որոնցից ձևավորվել են Բաթումի և Կարսի մարզերը։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ մայրաքաղաք Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվելու էր տարածաշրջանում վարչական բաժանումներ անցկացնելու խնդրով։ Միաժամանակ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու՝ «Հայոց թագավորություն» նախագիծ է ներկայացրել Խաչատուր Լազարյանը, որը մերժվել է կառավարության կողմից։ 1801 թվականին ստեղծված Վրացական նահանգի օրինակով 1828 թվականի մարտին Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով։ Դրան զուգահեռ, ռուսական արքունիքը ցանկանում էր հայ հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ Եկեղեցին բարեփոխելու նպատակով 1833 թվականին ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, իսկ 1836 թվականի մարտի 11-ին ընդունվեց կանոնադրություն, որով սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները։

 

 

1840 թվականին Անդրկովկասը ենթարկվել է վարչական նոր բաժանման։ Ստեղծվել է երկու միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Երկրորդի մեջ էին միայն Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ որպես Ղարաբաղի գավառ, իսկ մնացած ամբողջ երկիրը, գավառների վերածված, դարձավ Վրացա-Իմերեթական նահանգի մաս։ Չորս տարի անց հիմնվում է Կովկասի փոխարքայությունը։ 1846 թվականին երկրամասը կրկին ենթարկվում է վարչաքաղաքական բաժանման. այս անգամ ստեղծվեցին Թիֆլիսի (1846-1918), Քութայիսի (1846-1918), Շամախիի (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։

1849 թվականին հատուկ հրամանագրով Թիֆիլիսից առանձնացվել է Երևանի նահանգը։ Դրա մեջ ժամանակավորապես ընդգրկված էին Մեղրին և Տաշիրը։ 1859-1860 թվականներին ստեղծվել են Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվեց նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվել Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, Շուշին և Զանգեզուրը՝ Բաքվի նահանգից։

 

 

1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ (Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի): Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները: Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության: Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ:

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը: Նույն տարում տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական պատերազմը (1828-1829), որի ժամանակ ռուսական բանակը գրավում է մի շարք հայկական գավառներ: Արդյունքում Ռուսաստանին միանում են միայն Ախալցխան և Ախալքալաքը: Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Պարսկաստանում ռուսական դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում: Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից: Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը: Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմ։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնում են Պարսկաստանի կազմում։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական և վրացական տարածքներ, որոնցից ձևավորվել են Բաթումի և Կարսի մարզերը:

 

Կարծիք

Կարծում եմ, որ կարելի էր պայքարել անկախության համար, այս քայլին գնալու փոխարեն, սակայն, Ռուսաստանին միանալն ավելի լավ էր, քան Պարսկաստանի տիրապետության տակ լինելը, թե՛ ժողովրդի, և թե՛ երկրի համար:

December 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ(1912-1914թթ․)

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո

ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց։ Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Թուրքական իշխանությունները քաղաքական խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ: Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 275 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ։

Ադանայի ջարդը 1909թ․ երիտթուրքերի ազգային քաղաքականությունը

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։

Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։ Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։

1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։

Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմները (1912-13թթ․) և հայկական հարցի վերաբացումը։

Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը` տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս — օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։ Բուլղարական բանակի կազմում մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) , այդ թվում նաև Գարեգին Նժդեհը և Անդրանիկ Օզանյանը ։

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Հայկական բարենորոգումներ (1912-1914)

Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում։

Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության թարգման Ա. Մանդելշտամը՝ առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ, գերադասելի է, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մուսուլման և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մուսուլմաններն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդական)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը։

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուսական նախագծի հիմնական դրույթներին՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից։ Այսպիսով բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ։ Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ։ Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից արևմտյան Հայաստանի ապագա ազատագրման համար։ Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Օգտվելով սկսված առաջին համաշխարհային պատերազմից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը։

1914թ․ ռուս-թուրքական պայմանագիրը

Ռուս-թուրքական համաձայնագիր, 1914 թվականի հունվարի 26-ին Կոստանդնուպոլսում հայկական բարենորոգումների վերաբերյալ ստորագրված, հետագայում չեղյալ հայտարարված համաձայնագիր։ Կողմերի շահերը ներկայացրել են Ռուսաստանի կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչը և Թուրքիայի արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ փաշան։ Բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի։

Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որը վերջիններս ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մուսուլմաններով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մուսուլմաններից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում։

Վերլուծություն

Երիտթուրքական հեղափոխությունից հետո, թուրքերը շատ լավ վերաբերմունք էին ցույց տալիս հայերի նկատմամբ։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին իրենց սիրելի հարևանները։ Բայց ինչպես պարզ դարձավ հետագա իրադարձություններից, իրենք միայն օգտագործում էին մեզ։ Եթե աչք փակենք ընտրությունների վրա, միևնույն է կոտորածներն ամեն ինչ փաստում են։

Երբ խոսում ենք Հայոց Ցեղասպանության մասին, բոլորի աչքի առաջ գալիս է 1915 թվականը, բայց դատելով պատմությունից, այն սկսել է ավելի վաղ, դեռևս 1894թ։ Դրա վառ օրինակը հանդիսանում է 1909թ Ադանայի կոտորածը, ուր մարդկանց խաբեությամբ կոտորեցին։ Զոհվեց ավելի քան 30000 մարդ, այրվեցին բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր։

Որոշ ժամանակ անց, երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղքը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։ Ինչպես տեսնում ենք, հայերը հնարավորություն չունեին ձայն բարձրացնելու։ Ու հենց այդ պատճառով այս ամենը կրկնվում է ցեղասպանությունից սկսված առ այսօր, քանի որ մենք ինքներս չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները, դրանք ոտնահարվում են․ և կորնահարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք լռում ենք։

Իսկ Բալկանյան պատերազմը և հատկապես թուրքերի պարտությունը նպաստեցին հայկական հարցի առաջ գալու համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուսական կառավարության մասնակցությամբ այդ հարցը կրկին քննարկման առարկա դարձավ։

December 6

Վանի ինքնապաշտպանությունը

1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը (թվով շուրջ 12,000), նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունները: Մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանության` համառ մարտեր մղելով թշնամու դեմ:

Երկարատև ու համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23 հազար հայերին միանում են նաև շրջակա գյուղերից փախած հազարավոր հայեր: Տեղի հայկական կուսակցությունները` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, սթափ գնահատելով իրավիճակը և խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում` որոշելով դիմել ինքնապաշտպանության:

Կազմվում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան):

Հիմնական մարտերը ծավալվում են քաղաքի երկու հայաբնակ հատվածներում` Այգեստանում և Քաղաքամեջում: Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը հաջողությամբ հետ է մղվում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զորքի կարևոր ամրություններն ու կենտրոնները: Հաշվի առնելով թուրքերի թվական գերակշռությունը` Այգեստանի զինվորական խորհուրդն ընտրում է պաշտպանական մարտավարություն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայն հարձակման: Ռմբակոծվում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Մեկ օրվա ընթացքում թուրքերն օգտագործում են 400 ռումբ: Վանի տարբեր հատվածներում փոփոխակի հաջողություններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց ակտիվ մասնակցություն են ունենում բազմաթիվ հայ պատանիներ, կանայք ու աղջիկներ:

Ապրիլի վերջին նկատվում է ռազմամթերքի ու սննդի խիստ պակաս: Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրհանդակներ են ուղարկում ռուսական բանակ` օգնության խնդրանքով: Թուրքական անընդմեջ հարձակումները զուգորդվում են քաղաքի շրջակա գյուղերի հայության զանգվածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24,000 մարդ, թալանվում և հրդեհվում է ավելի քան 100 հայկական գյուղ:

Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ: Մայիսի 5-ին քաղաք է մտնում հայ կամավորական հեծելազորը` Խեչոյի (Խաչատուր Ամիրյան) և Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Մայիսի 6-ին Վան է մտնում նաև ռուսական զորաջոկատը: Քաղաք հասած ռազմական օգնության շնորհիվ թուրքական զորքը փախուստի է դիմում: Վանն ազատագրվում է: Արամ Մանուկյանը նշանակվում է Վանի նահանգապետ:

Շուրջ մեկ ամիս տևած դիմադրության ընթացքում թուրքական կորուստները կազմում են մոտ 1,000 զինվոր և սպա, հայերը տալիս են մոտ 350 զոհ:

Վանի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն տասնյակ հազարավոր հայերի հնարավորություն տվեց փրկվելու անխուսափելի բնաջնջումից` բացառիկ օրինակ ծառայելով այլ շրջանների հայության համար:

Վանեցի հայ վարպետները հերոսամարտի համար զինամթերք պատրաստելիս, ապրիլ-մայիս 1915 թ.

May 14

Սմբատ Արծրունի

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից ու ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը միշտ կարևոր է եղել։ Այդ պատճառով ընտրեցի այս թեման, որպեսզի վերլուծեմ Սմբատի կատարած գործողությունները այդ ժամանակներում։

Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չի դադարեցրել իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ 

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Իրականում նրա ծննդյան թվականը անհայտ է, բայց կան վարկածներ ու մի քանի ապացույցներ, որ նա ծնվել է մոտ 1471 թվականին։

Սմբատ Ա Նահատակ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայ ժողովրդի մեջ դեռ չէր մարել սեփական պետություն ունենալու գաղափարը։ 

Դե հայերը վստահ չէին որ իրենց սեփական ուժերով հաջողության կկարողանան հասնել այդ գաղափարին, դրա համար էլ հայ հոգևոր և աշխարհիկ գործիչները ուղիներ էին փնտրում թեկուզ դիվանագիտական ճանապարհով Եվրոպական երկրների օգնությամբ վերջապեսս հասնել նպատակի իրագործմանը։

Բայց հայկական իշխանական տների թուլացման, քայքայման պայմաններում թագավորության վերականգման գործը իր վրա է վերցնում հայոց եկեղեցին։

Զաքարիա Գ-ն նման խնդրանքով դիմում է Հայաստանում իշխող քոչվոր Կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջահանշահին։ 

Նա ճիշտ է մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ուզելով նրանց օգնությամբ վերականգնել ավերված տնտեսությունը, զարգացնել առևտրին ու արհեստագործությանը։ 

Փորձելով օգտվել այդ իրավիճակից հայոց կաթողիկոսը արքայի թեկնածու առաջադրում է իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն։

Սմբատ Արծրունուն թագավոր է օծել Ստեփանոս Դ տղան։ Սմբատը սերում էր Սեֆեդինյան տոհմից, ուստի համարվոում էր Գագիկ Արծրունու թագավորական տոհմից։

Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա տարածքների վրա։ Որպես հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471 թ․։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։ Այստեղ կարևորը ոչ թե թագավորության կարճաժամկետ կամ երկարաժամկետ լինելն է, այլ հայ ժողովրդի հոգեբանության մեջ սեփական պետականության վերականգման գաղափարի առկայությունը։

Հայոց Սմբատ Ա արքայի թագավորության ժամանակաշրջանի պատմության մեջ կարևոր տեղ ունի աբխազական արշավանքը, որի մանրակրկիտ քննությամբ, որքան մեզ է հայտնի, դեռևս որևէ հետազոտող չի զբաղվել:

Սկզբնաղբյուրների տեղեկությունները ցույց են տալիս, որ աբխազական թագավորությունը հայ Բագրատունիների գերիշխանությունն ընդունել էր դեռևս Աշոտ Ա Բագրատունու օրոք։ Սմբատ Արծրունու ժամանակներից ընդհանուր պատմություններ կարող ենք գտնել Հովհաննես Դրասխանակերտցու պատմությունների մեջ։  Հայ ուսումնասիրողները Սմբատ Ա-ի աբխազական արշավանքը, որքանով որ մեզ է հայտնի, երբք  չեն թվագրել։

Սմբատ Արծրունու մասին այդքան շատ բան չի պահպանվել,դրա համար էլ մեզ քիչ տեղեկություններ են հասել, նույնսիկ նրա ծննդյան թիվն էր անհայտ։ Այսքանով կավարտեմ Սմբատ Արծրունու մասին իմ վերլուծությունը։

May 10

Հայոց պատմություն

Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին

Այդ ժամանակահատվածում  հայաստանը փորձում էր անկախանալ։ Անկախության գործում մեծ դեր են ունեցել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այս ժամանակահատվածում նաև Հայաստանը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Նաև հայաստանը կիսված էր երկու տերությունների միջև։

Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ

Երկուսնել պայքարում էին հայաստանի ազատագրման համար։ Երկուսնել ծառայել են Եվրոպական բանակում։ Մեծ հույսեր էին կապել Ռուսաստանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։

Այս երկու գործիչներնել հասկանում էին որ միայնակ Հայաստանը ոչ մի բանի չի հասնի այդ պատճառրվ նրաք փորձում էրն դաշնակից փնտրել։ Իսկ դաշնակիցների առումով պետք է փնտրել այնպիսի դաշնակից որ ունենա հզոր կապեր և չլինի բարեկամական կապերի մեջ մեր թշնամիների հետ։

Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա/։

Ազատագրողը պետք է լինի համազ, անվախ կարողանա բանակցել տարբեր մարդկան հետ լինի խորամանկ և լինի հեռատես։

Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։

Երկուսնել պայքարեցին Հայաստանի ազատագրման համար բայց չհասան դրան։

May 10

Հայոց պատմություն

Կիլիկյան Հայաստանը մոնղոլների և մամլուքների միջև

Ներածություն

Հոդվածը վերաբերվում է Կիլիյան Հայաստանում մոնղոլների և մամլուքնորի հարձակումների մասին։ Հոդվածը շատ կարևոր և արդի թեմա է, քանի որ եթե չլինեին տվյալ ժամանակների ազատագրական պայքարները հնարավոր է որ այսօր չլիներ Հայաստանի անկախ պետըականությունը։ Չնայած դրան մի շարք պատմամշակութային կոթողների, հոգևոականների վրա հարձակումներն ու քաղաքների ջարդերը իրենց ուրույն տեղը ունեն Կիլիկյան Հայաստանի ոչնչացման համար։ Նաև նյութը արդիական է ներկայիս դրության ժամանակ, քանի որ նույն ոճրագործությունները կատարվում է այլ պետության կողմից։ Պետք է ճիշտ դասեր քաղել ացյալից, չգորխել նույն սխալներն ու ընտրել ճիշտ դաշնակիցներ։ Նյութի աղբյուրը ՝ հղմամբ։

Նյութի սկզբնաղբյուրներ

Կիլիկյան Հայաստանը մոնղոլների և մամլուքների միջև (findarmenia.org)

Персональный сайт – Կիլիկյան Հայաստան, продолжение (часть 2) (narod.ru)

Նյութի վերլուծություն

1259թ. Եգիպտոսում իշխանության գլուխ եկան մամլուքները: Նրանք նախկինում լինելով ստրուկենր սուլթանի անձնական գվարդիայում կարողացան մի շարք հաջողություններ գրանցել միջին Ասիա տարածաշրջանում։ Հենց սկզբից էլ ունեին հայերի հետ վատ հարաբերություններ։ Մամլուքներն առաջնորդվում էին մոնղոլների և քրիստոնյաների դեմ սրբազան պատերազմի գաղափարով: Նրանք աշխատում էին գրավել ոչ միայն խաչակիրների տիրույթները, այլև Կիլիկիան: Ուստի հայերի նկատմամբ նրանց թշնամական քաղաքականությունը պայմանավորված չէր միայն հայ-մոնղոլական դաշինքով: Դեռ վաղուց նրանք որդեգրել էին քրիստոնյաների դեմ սրբազան պատերազմի գաղափարը։ Մամլուքները լինելով ոչ քրիստնա փորձում էին ամեն կարպ ոչնչացնել քրիստոնիաներին ՝ իդեմս հայրին։ Իմ կարծիքով սխալ էր դաշնակցել 1259թ-ի մոնղոլական զորքերի հետ մեկտեղ Անտիոքի նվաճմանը։ Քանի որ պետք էր հստակ հասկանալ, որ նրանք որդեգրել էին հակաքրիստոնեական քաղաքականություն։ Հայաստանը ստիպված եղավ պայքարել և՛ մոնղոլների և առավելևս մեծաքանակ մամլուքների զորքերի դեմ։  Թշնամին ավերեց ու կողոպտեց երկիրը, գրավեց մայրաքաղաք Սիսը: Մամլուքները հրկիզեցին Մայր տաճարը և թալանեցին արքունի գանձարանը: Ի վերջո, հայերին հաջողվեց թշնամուց մաքրել երկիրը, որը մամլուքներին ստիպեց հաշտություն կնքել Կիլիկիայի հետ: Կիլիկիան հայտնվեց մահմեդական շրջապատման մեջ: Այնուհետև գահ բարձրացավ Լևոն Բ-ն, ում իշխանությունը համեմատաբար խաղավ անցավ, և նա զարկ տվեց երկրի տնտեսությանը, ինչը իմ կարծիքով ճիշտ քաղաքականություն էր, բայց և պետք է նաև հզորացնել բանակը։ Մամլուքների հարձակումները վերսկսվեցին 1275թ.: Նույն ժամանակ արևմուտքից Կիլիկիա ներխուժեցին Փոքր Ասիայում հաստատված թուրքմենները: Այս հանգամանքից օգտվեցին նաև թուրքմենները, քանի որ նրանք կարողացան միավորվել հակաքրիստոնական քաղաքականությանը և գտան ճիշտ դաշնակիցներ։ Հակառակ դրան Հայաստանը շարունակում էի միայնակ մնալ ոչ քրիստենեա ժողովրդների հարձակումների մեջ։ Հայերը մեծ դժվարությամբ կարողացան դիմակայել այս հարձակումներին: Հետո Հայաստանը իդեմս Լևոն Բ-ի թույլ տվեց երկրերդ նույն սխալը կրկին դաշնակցելով թշնամու հետ։ Լևոն Բ-ն ստիպված էր բանակցություններ սկսել Եգիպտոսի հետ: 1285թ. շատ ծանր պայմաններով տասնամյա զինադադար կնքվեց: 1292թ. մամլուքները գրավեցին Հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլան: Սպանվեցին բազմաթիվ հոգևորականներ, իսկ մյուսները Ստեփանոս կաթողիկոսի հետ միասին գերեվարվեցին: Մամլուքները թալանեցին և ավերեցին Հռոմկլայի եկեղեցիները: Հեթում Բ թագավորը (1289-1306) ստիպված էր կաթողիկոսարանը տեղափոխել Սիս: Սա ամենակհավանական հարձակումներից մեկն է, քանի որ լինելվ հակաքրիստոնեա, նրանք առաջինը պետք է հարվածեին հայոց եկեղեցուն քանի որ այն  հանդիսանում էր միավորող ուժ տվյալ դրության համար։ Օգտվելով Կիլիկիայում բռնկված գահակալական կռիվներից՝ մամլուքները կրկին արշավեցին Կիլիկիա և նոր ավերածություններ գործեցին: Հեթումը հույս ուներ մամլուքներին հաղթել մոնղոլների օգնությամբ, սակայն մոնղոլական արշավանքները դեպի Ասորիք, որոնց մասնակցում էր նաև Կիլիկիան, անհաջողության մատնվեցին:

 Եզրակացություն

Երբ 1259թ. Եգիպտոսում իշխանության գլուխ եկան մամլուքները, նրանք ի սկզբանե դեմ էին քրիստոնեաներին և փորձում էին ոչնչացնել նրանց՝ այդ թվում նաև Կիլիկյան Հայաստանին։ Հայերը ունեին  հայ-մոնղոլական դաշինք, որը ևս պայման էր հանդիսանում մամլուքների հետ վատ հարաբերություններ ունենալու համար։ Սակայն երբ մոնղոլները տեսան ավելի ուժեղ դաշնակցի ՝ մամլուքների Անտիոքր գրավումից հետո նրանք հարձակվեցին Կիլիկյան Հայաստանի վրա։ Մինչդեռ հայերը երկրորդ անգամ գործեցին նույն սխալը։ Ասորիքի գրավման ժամանակ դաշնակցեցին մոնղոլների հետ։ Հակառակ դրան մամլուքները և մոնղոլները մեծ վնասներ պատճառեցին հայերին, և Կիլիկյան Հայաստանից։ Նրանք ավերեցին քաղաքները, ավերեցին պատմամշակութային տարբեր վայրեր, պաշարեցին քաղաքներ, հարված հասցրեցին հոգևորականությանը և այլն։ Պետք էր դասեր քաղել անցյալից, գտնել ճիշտ դաշնակիցներ, քանի որ ինչպես հիմա Հայաստանում, այնպես էլ այն ժամանակ Կիլիկյան Հայաստանում, Հայաստանը շրջափակված էր ոչ քրիստոնեա թշնամական երկրներով, որոնք ուզում են ոչնչացել հայերին և կործանեն Հայոց պետականությունը։

April 27

Հայոց պատմություն

Ու՞մ օգնությամբ Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը, և ինչպե՞ս վերակազմավորեց պարսից բանակը

Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։

Ի՞նչպիսի իրավիճակ XVI դ. 90-ական թթ. Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում

Դրան հակառակ, XVI դ. 90-ական թթ. Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում, բռնկվեցին խռովություններ։ Տեղի էին ունենում գյուղացիական ապստամբություններ։ Օսմանյան պետությունը երկար ժամանակ ի վիճակի չէր ճնշելու այդ խռովությունները։

Ին՞չն էր XVII դ ֊ի Օսմանյան պետության թուլացման պատճառը

Միաժամանակ XVII դ. սկզբում գահակալական կռիվներ սկսվեցին, որոնցից Օսմանյան պետությունը խիստ թուլացավ։

Ե՞րբ սկսվեց թուրք֊պարսկական պատերազմը, և ի՞նրա ընթացք ունեցավ

Ստեղծված վիճակից օգտվեց Շահ Աբասը։ 1603թ. սկսվեց թուրք-պարսկական պատերազմը։ Պարսկական բանակը հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։ 1604թ. գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան, Նախիջևանը և պաշարեցին Երևանը։ Շահը ճանապարհին մտավ Ջուղա քաղաք, որի բնակիչները շահին ճոխ ընդունելության արժանացրին։

Ի՞նչպիսի պայմաններում հանձնվեց Երևանի բերդը

Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Թուրքերը համառ դիմադրում էին։ Պարսկական բանակի մի մասն այդ ընթացքում արշավեց Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ, որոնց բնակչության մի մասին բերեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Վերջապես հանձնվեց նաև Երևանի բերդը։

Ներկայացրեք հայերի գաղթը պարսիկների բռնի ուժի միջոցով

Պարսկական բանակը նահանջում էր Այրարատյան դաշտով, Երասխի հոսանքի ուղղությամբ։ Առջևից նրանք Պարսկաստան էին քշում Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։

Ո՞ր նահանգները ազատվեցին գաղթից

Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչությունը, օգտվելով իր լեռնոտ երկրամասի անառիկությունից, կարող է համառ դիմադրել։

Ի՞նչ պատճառով էր պարսկական բանակը շտապեցնում ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը

Պարսկական բանակը, հետապնդվելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը։ Ի վերջո, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Ղրանից հետո թուրքական բանակը մտավ Նախիջևան։

Ներգայացրեք գաղթող բնակչության վիճակը Երասխն անցնելիս

Գաղթող բնակչության համար ամենադժվար վիճակն ստեղծվեց Երասխն անցնելիս։ Եղած կամուրջներն ու մյուս միջոցները գետանցի համար բավարար չէին։ Իսկ պարսիկները, վախենալով թուրքերից, ձգտում էին օր առաջ գետն անցնել և ազատվել հետապնդումից։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Մարդիկ լցվում են ջուրը։ Ով կարողանում է լողալ, հասնում է մյուս ափը։ Իսկ ով չի կարողանում, հատկապես ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Ինչքան էլ պարսիկները ջանացին տեղահանել բոլորին, բայց շատերին հաջողվեց խուսափել՝ թաքնվելով լեռներում, անտառներում, քարայրներում և այլուր։

Ինչպես առաջացավ Նոր Ջուղան

Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Նրանք կառուցեցին իրենց առանձին թաղամասը և այն անվանեցին Նոր Ջուղա։

Ինչքան էր կազմում Պարսկաստան քշված հայերի թիվը

Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։

Ե՞րբ վերսկսվեցին, և ի՞նչ ընթացք ունեցավ թուրք֊պարսկական պատերազմը

Ի՞նչ հետևանք ունեցավ այն Հայաստանի և հայ ժողովրդի համար

Պատերազմական գործողությունները Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1605թ. վերսկսվեցին։ Վճռական ճակատամարտում թուրքական բանակը պարտվեց։ Բայց դրանով պատերազմը չավարտվեց, այլ փոփոխակի հաջողություններով շարունակվեց ևս շուրջ 30 տարի։ Հաջողությունն ուղեկցում էր մերթ պարսիկներին, մերթ՝ թուրքերին։ Երկու դեպքում էլ գործողությունների թատերաբեմը Հայաստանն էր, իսկ տուժողն ու թալանվողը՝ հայ ժողովուրդը։

Ներկայացրեք թուրք ֊պարսկական հաշտության պայմանագրի կետերը

Երբ թուրքերին հաջողվեց 1638թ. գրավել Բաղդադը, պարսիկները հաշտություն առաջարկեցին։ 1639թ. նրանց միջև հաշտություն կնքվեց։ Շուրջ 80 տարի խաղաղություն հաստատվեց։ Պայմանագրով Հայաստանը վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այս անգամ սահմանն անցնում էր Ախուրյան գետով մինչև Երասխ, ուղիղ գծով շարունակվում մինչև Հայկական Պարի բարձունքները, Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում դեպի հարավ և, Վասպուրականը բաժանելով երկու մասի, հասնում Միջագետք՝ Վանը և Բաղդադը թողնելով թուրքերին։

Այսպիսով, Պարսկաստանին անցած Արևելյան Հայաստանի մեջ մնացին Գուգարքը, Շիրակը, Այրարատյան դաշտը, Սյունիքը, Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը և Վասպուրականի մի մասը։ Իսկ թուրքերին անցան դրանցից արևմուտք ընկած հայկական հողերը՝ Կարս, Վան, Արզրում (Կարին) նշանավոր քաղաքներով։ Հիշյալ սահմանագիծը պահպանվեց մինչև XIX դ. սկզբները։

April 6

Ռուբինյաններ

Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն 1137–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ Թորոս Բ փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ Կիլիկյան Հայաստանի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է Թորոս Բ–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով ,Պան Սեբաստոս» տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ Թորոս Բ ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Թորոս Բ–ին հաջորդել է Մլեհ եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային Կիլիկիան։ 1173–ին Մլեհը վերակառուցել է Սիս քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ Մլեհին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ Ռուբեն Գ։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ Ռուբեն Գ 1180–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։

Թագավորներ

1187–ին Ռուբեն Գ գահը կամովին հանձնել է Լևոն Բ–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ 1198–ին, օծվելով «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով Լևոն Բ ամրապնդել է պետության քաղաքական հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։

Ձուլում

Լևոն Բ մահով սպառվել է Ռուբինյանների տոհմն արական գծով։ Նրա գահաժառանգ դուստր Զապելը 1226–ին ամուսնացել է Կոնստանտին սպարապետի որդի Հեթում Ա–ի հետ, ով հանդիսացավ Հեթումյանների թագավորական տոհմի հիմնադիրը։

Ռուբինյանների գահացանկը

  1. Ռուբեն Ա 1080-1095
  2. Կոստանդին Ա 1095-1100
  3. Թորոս Ա 1100-1129
  4. Լևոն Ա 1129-1137
  5. Թորոս Բ 1145-1169
  6. Ռուբեն Բ 1169
  7. Մլեհ 1169-1175
  8. Ռուբեն Գ 1175-1187
  9. Լևոն Բ 1187-1219
April 6

Հեթումյաններ

Առաջին Հեթումյանը, որի մասին հայ պատմագիտությունը մեզ փաստեր է հաղորդում, Օշին իշխանն է, որ 1073 թ., խույս տալով սելջուկ-թուրքերի հալածանքներից, գերդաստանով Արցախից տեղափոխվեց Լեռնային Կիլիկիա:Օշին Հեթումյանին Կիլիկիայում հյուրընկալեց Ապլղարիբ Արծրունին, որ նրան պարգևեց Լամբրոն ամրոցը: Հեթումյանները նախ խնամիական կապեր հաստատեցինԱրծրունիների, Ռուբինյանների, Պահլավունիների  հետ, ապա առաջնության համար պայքար սկսեցին Ռուբինյանների դեմ: Հեթումյանների և Ռուբինյանների միջև պայքարը երկար տևեց, երբեմն էլ հասավ արյունահեղ բախումների: Սակայն Ռուբինյաններն անգերազանցելի ու հզոր էին Լեռնային Կիլիկիայում: Այս ներքին պայքարը հանգուցալուծում ստացավ Լևոն Բ Ռուբինյան արքայի կառավարման տարիներին (1189-1219): Հայոց արքան Տարսոն հրավիրեց Հեթում Հեթումյան իշխանին, ձերբակալեց ու բանտարկեց՝ միաժամանակ գրավելով նրա իշխանանիստ Լամբրոն բերդը: Արքան Հեթումին բռնի կրոնավոր դարձրեց, բայց նրա եղբորորդուն՝ Պապեռոն բերդի տեր Վասակ Հեթումյանի որդի Կոստանդին իշխանին,արքունիք հրավիրեց, նրան հանձնեց Հեթումյանների տոհմի տանուտիրությունն ու հայոց զորքերի սպարապետ կարգեց: Կոստանդին Հեթումյանից սկսվեց արցախյան ծագմամբ այս տոհմի պատմության նոր՝ թագակիր ժամանակաշրջանը: 1219 թ. մահացավ հայոց Լևոն Բ արքան: Նա արու զավակ չուներ, գահը կտակել էր իր կրտսեր դստերը՝ Զապելին: Իսկ մինչ Զապելի չափահաս դառնալը Կիլիկիայի հայոց թագավորության խնամակալ՝ պայլ դարձավ հենց զինված ուժերի հրամանատարը՝ Կոստանդին Գունդստաբլ Հեթումյանը: Հայոց իշխանները մանկահասակ Զապելին ամուսնացնելու միջոցով հայոց գահի հարմար թեկնածու էին որոնում: Զապելի երկու անհաջող ամուսնություններից հետո, երբ հայոց գահին բազմեցին օտարներ, որոնք արհամարհում էին հայոց ավանդույթներն ու հայոց իշխանների իրավունքները, Կոստանդին Հեթումյանը ստացավ հայոց իշխանների համաձայնությունը 11-ամյա Զապելին ամուսնացնելու իր 6-ամյա որդու՝ Հեթումի հետ և վերջինիս հռչակել հայոց թագավոր՝ Կիլիկիայում հաստատելով Հեթումյանների հարստության իշխանությունը: Հայոց իշխանները համաձայնեցին: Սա, չնայած արքայադուստր Զապելի ընդդիմությանը (քանզի նրան հերթական անգամ ստիպողաբար ամուսնացնում էին), արդար որոշում էր, քանի որ Ռուբինյաններից հետո Կիլիկիայում ամենաազդեցիկն ու զորավորը Հեթումյաններն էին: Հեթումի և Զապելի ամուսնությունը տեղի ունեցավ 1226 թ.: Սույնով Կիլիկիայի հայոց թագավորությունում գահ բարձրացավ Հեթում Առաջինը (1226-1270), տեղի ունեցավ դինաստիական փոփոխություն: Կոստանդին Գունդստաբլը ձեռնամուխ եղավ իր տոհմի իշխանության ամրապնդմանը: Նա անձամբ զբաղեցրեց պայլի՝ պետության թագավորահայրի և խնամակալի պաշտոնը և իր ավագ որուն՝ Սմբատին, կարգեց հայոց զորաց սպարապետ: Երկրորդ որդին՝ Լևոնը, դարձավ հայոց բանակի սպառազինության և մատակարարման գծով հրամանատար՝ մարաջախտ: Օշին որդին դարձավ խնամակալ՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, իսկ մյուս որդին՝ Բարսեղը, որ Դրազարկի վանատերն էր, Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս: Կոստանդին Գունդստաբլն իր եղբորորդուն՝ Հեթումի որդի Կոստանդին Լամբրոնացուն, նշանակեց թագադիր ասպետ՝ արքունի արարողապետ: Նա Կոստանդինի թոռ Աննային հետագայում ամուսնացրեց Լևոն գահաժառանգի հետ՝ դրանով ամուր կապելով Հեթումյանների տոհմի երկու ճյուղերը: Մի խոսքով, Կոստանդին Գունդստաբլը պետության կառավարման ողջ լծակները կենտրոնացրեց իր տոհմի ձեռքում: Շուտով արշավեցին մոնղոլները, որոնք, իրենց ճանապարհին գրավելով բոլոր երկրները, հայտնվեցին Կիլիկիայի սահմանագծին: Կեսարիայում Կոստանդին արքայահայրը մոնղոլների հետ կնքեց նախնական համաձայնագիր, որով Կիլիկիան զերծ պահեց մոնղոլական արշավանքներից: Ապա, շատ չանցած՝ 1248 թ., Սմբատ Գունդստաբլ արքաեղբայրը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Ղարաղորում՝ հանդիպելու մեծ խան Գոյուկի հետ: Սմբատ Հեթումյանը նախնական համաձայնություն կնքեց մեծ խանի հետ: Պայմանագիրը հաստատելու համար խանը պահանջեց, որ Հեթում արքան անձամբ ներկայանա: Հայոց արքան շարունակ ձգձգում էր Ղարաղորում մեկնելը, սակայն, ի վերջո, ստիպված էր տեղի տալ և գնալ: 1254 թ. կնքվում է հայ-մոնղոլական պայմանագիր: 1.Մոնղոլներն ընդունում էին Կիլիկյան Հայաստանի անկախությունը. առանց Կիլիկիայի արքունիքի համաձայնության որևէ մոնղոլ իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիա: 2.Հայերը պարտավորվում էին Մերձավոր Արևելքում մոնղոլների վարած պատերազմներում օժանդակ զորաբանակներ տրամադրել նրանց: 3.Մոնղոլների կողմից Կիլիկիայի հարևաններից խլված այն տարածքները, որոնք այդ հարևան պետությունները զավթել էին Կիլիկիայից, վերադարձվում էին հայերին: 4.Մոնղոլները պարտավորվում էին բուն Հայաստանում պակասեցնել հարկերը: Հարկային արտոնություն էր ստանում հայ առաքելական եկեղեցին: 5.Կիլիկիայի հայ առևտրականներն իրավունք էին ստանում առանց մաքսի ազատ առևտուր անելու մոնղոլական հսկայածավալ տերությունում: Ընդհանուր առմամբ սա դրական պայմանագիր էր հայության համար: Սակայն, մյուս կողմից, Հեթումյանները, լծվելով մոնղոլական մարտակառքին, թշնամացան հարևան Եգիպտոսի հետ: Նրանք չկարողացան ճկունություն հանդես բերել և արդեն Հեթում Առաջինի կառավարման վերջին տարիներին Կիլիկիայի հայկական թագավորության արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ կախված էր մոնղոլներից: Հետագայում Հեթումյանները, դարձյալ ճիշտ չկողմնորոշվելով ժամանակի իրադարձություններում, գործիք դարձան Արևմուտքի և Հռոմի պապի ձեռքին, ինչն էլ հանգեցրեց թագավորության պառակտմանն ու կործանմանը: Արդեն Հեթում Ա կառավարման վերջին տարիներին տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը Կիլիկիայի և Եգիպտոսի սուլթանության միջև: 1266 թ. եգիպտական մամլուքները Մառի ճակատամարտում ջախջախեցին հայոց բանակն ու գերեցին թագաժառանգ Լևոնին: Հեթում արքայի մյուս որդին՝ Թորոսը, զոհվեց ճակատամարտում: Հեթում Առաջինը մեծ ջանքերի և փրկագնման միջոցով միայն կարողացավ ազատել արքայազնին: Որդուն վերադարձնելով հայրենիք՝ Հեթում Ա-ն, հրաժարվելով գահից, վանք մտավ, ուր մահացավ որպես կրոնավոր: Կիլիկիայի հայոց թագավորության գահ բարձրացավ Լևոն Գ-ն (1270-1289): Լևոնի կինն էր Լամբրոնի Հեթումյան իշխանադուստր Աննան: Լևոնն ու Աննան աշխարհում ամենաբազմազավակ թագակիրներն են: Աննա թագուհին ամուսնուն 16 զավակ է պարգևել: Նա հայտնի էր նաև բարեգործություններով ու մշակութային գործունեությամբ: Լևոն Գ-ին հայոց գահին հաջորդեց հայոց պատմության ամենաթուլամորթ ու ամենաանկարող գահակալներից մեկը՝ նրա ավագ որդին՝ Հեթում Բ-ն: Ապաշնորհ այս գահակալն իր կառավարման տարիներին երեք անգամ հրաժարվեց գահից և կրոնավոր դարձավ: Ընդհանուր առմամբ թագավորեց 1289-1293, 1295-1296, 1299-1300 թթ.: 1293 թ. Հեթում Բ-ին հայոց գահին փոխարինեց իր եղբայրը՝ Թորոս Գ-ն: Սա ևս ապաշնորհ գահակալ էր: Նրանից դժգոհ՝ գահին բռնությամբ տիրացավ մյուս եղբայրը՝ Սմբատը, որ թագավորեց 1296-1298 թթ.: Գահ բարձրանալով՝ նա սպանեց Թորոս Գ արքային, իսկ մյուս եղբորը՝ Հեթում Բ-ին, կուրացրեց: Սակայն Սմբատի գահակալումն էլ կարճ տևեց: Պալատական հերթական դավադրության հետևանքով նա արտաքսվեց երկրից և մահացավ աքսորի մեջ՝ Էվբեա կղզում: Նրա դեմ դավ նյութողը կրտսեր եղբայրն էր՝ Կոստանդին Բ-ն, որ թագավորեց 1298-1299 թթ.: Նա ցանկացավ ամրապնդել իր իշխանությունը և կռվի պատրաստվեց Հեթում Բ-ի կողմնակիցների դեմ: Սակայն պարտվեց վճռական ճակատամարտում և աքսորվեց Կոստանդնուպոլիս, ուր էլ մահացավ: Հայոց ավագանու պահանջով կրկին գահ է բարձրանում կուրացված Հեթում Բ-ն: Օգտվելով այս խառնակ վիճակից՝ Եգիպտոսի մամլուքները, հարձակվելով Կիլիկիայի վրա, շատ բերդեր ու բնակավայրեր գրավեցին: Փաստորեն, Հեթում Բ-ի կառավարման տարիներին Լևոն Գ արքայի որդիները, միմյանց դավելով, հերթով բարձրացան գահ: Տխուր ու ողբալի ժամանակներ էին հայոց պատմության մեջ… Ի վերջո, գահակռիվն ավարտվեց, երբ հայոց գահ բարձրացավ Թորոս Երրորդի որդին՝ Լևոն Չորրորդը և թագավորեց 1300-1308 թթ.: Իսկ Հեթում Բ-ն ստանձնեց թագավորության պայլի՝ խնամակալի պաշտոնը: Լևոն Դ-ի գահակալման տարիներին՝ 1300-1308 թթ., Կիլիկիայի պետությունն ավելի թուլացավ գահակալների անկարողության և տկարամտության պատճառով: Ըստ էության՝ հայոց արքաները, գտնվելով եկեղեցականների և խաչակիրների ազդեցության տակ, կրոնապետություն էին հաստատել Կիլիկիայում: Հայոց արքաները, փոխանակ ճիշտ գնահատեին քաղաքական իրավիճակն Արևելքում և փորձեին հաշտության ու բարեկամության եզրեր գտնել հարևան հզոր Եգիպտոսի սուլթանության հետ, ինչը բազմիցս առաջարկել էին վերջիններս, շարունակ փորձում էին խաչակրաց արշավանքներ հրահրել Եգիպտոսի դեմ՝ հանուն Հիսուսի գերեզմանի և քրիստոնեական մյուս սրբավայրերի ազատագրման: Օգտվելով հայ արքաների թուլությունից՝ Հռոմի պապն իր հերթին հայերին դավանափոխ լինելու և կաթոլիկություն ընդունելու պայմաններ էր առաջադրում: Լևոն Դ արքան, լինելով մոլի կաթոլիկ, 1307 թ. ժողով հրավիրեց և հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ու հայ ազնվականության հրահրումով պաշտոնապես կաթոլիկություն ընդունեց: Հայ եկեղեցին սույնով հրաժարվեց առաքելադավանությունից: Սա լարեց իրավիճակը երկրում, և Կիլիկիայի հայկական թագավորությունը կրոնաքաղաքացիական պատերազմի թատերաբեմ դարձավ առաքելադավանների և կաթոլիկների միջև: Հիասթափված Լևոնի և հայ ազնվականության որդեգրած քաղաքականությունից և այն համարելով նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու փորձ, մոնղոլները, որ նաև բուն Հայաստանում հայ առաքելական եկեղեցու շահերի պաշտպաններն էին, արքային և հայ ազնվականներին հրավիրեցին Անարբազա և Փիլարղու զորավարի հրամանով սրակոտոր արեցին բոլորին: Տասնյակ հայ ազնվականներ թագավորի ու թագավորահոր հետ միասին սպանվեցին: Հայոց գահին բազմեց Լևոն Գ արքայի կրտսեր որդին՝ Օշին արքան (1308-1320): Սա նույնպես, մոլի կրոնամոլ և կաթոլիկ լինելով, ցանկացավ ընդառաջ գնալ պապի պահանջներին և 1309 թ. Ադանայում դարձյալ ժողով հրավիրեց, որով հայ եկեղեցին ու արքունիքը հավաստեցին դավանափոխության փաստը: Սակայն Օշինը, հանդիպելով հզոր դիմադրության երկրի ներսում, ստիպված էր տեղի տալ և դադարեցնել կրոնական վեճերը: Մյուս կողմից՝ Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի սուլթանության զորքերը հայերին պատժելու համար նոր հզոր արշավանք ձեռնարկեցին Կիլիկիայի դեմ ու շատ շրջաններ գրավեցին: Միայն շնորհիվ Կոռիկոսի իշխան Օշին Պայլի քաջության՝ եգիպտական արշավանքը հետ մղվեց: Օշին արքային հաջորդեց իր տասնամյա որդին՝ Լևոն Ե-ն (1320-1342): Պետության խնամակալն ու փաստացի կառավարիչը դարձավ Կոռիկոսի իշխան Օշին Պայլը, որ ոչ միայն ճնշեց կաթոլիկների ապստամբությունը, այլև իր քաջությամբ կարողացավ մաքրել երկիրը մամլուքներից ու Իկոնիայի սուլթանության զորքերից: Սակայն երբ չափահաս դարձավ Լևոն Ե-ն, նա Օշին իշխանին մեկուսացրեց, ապա իր վարած սխալ ու արևմտամետ քաղաքականությամբ դարձյալ Կիլիկիան դարձրեց թիրախ շրջակա մահմեդական պետությունների համար: Նա խաչակրաց արշավանքի հրավիրեց Հռոմի պապին և եվրոպական գահակալներին: 1335 թ. Եգիպտոսի մամլուքներն ու Հալեպի ամիրայության զորքերը ասպատակեցին Կիլիկիան՝ երկրին պատճառելով զգալի կորուստներ: 1337 թ. թուլամորթ, անկարող ու կրոնամոլ թագավորն ստիպված էր ծանր գնով հաշտություն խնդրել՝ Կիլիկիայի հարավարևելյան հարուստ ծովափնյա շրջանները՝ Այաս նավահանգստով հանդերձ, զիջելով Եգիպտոսին: Լևոն Ե-ի մահով Կիլիկիայում Հեթումյանների արքայատոհմը մարեց: Որքան էլ անփառունակ էին Հեթումյանները հայոց գահին, նրանցից շատերն աչքի ընկան գիտական, մշակութային գործունեության մեջ. Ահավասիկ՝ Հեթում պատմիչը և Սմբատ սպարապետը: ստր-խորհրդականը: 1806 թ., երբ Նապոլեոնը գրավեց Վայմարը, Գյոթեն նախարարներից միակն էր, որ փախուստի չդիմեց: Նա բարեկամական հարաբերություններ հաստատեց Նապոլեոնի հետ:

April 6

Բագրատունիներ

Բագրատունիներ` հայ նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ V դ վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII-VIII դդ Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ VII դ հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689)։ Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IX դ կեսերին։ VIII դ Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ IX դ վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն (տես Բագրատունիներ վրաց)։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ IX դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885–ից՝ Հայոց թագավոր։

Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը: 893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.): Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում: Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը

    1. Աշոտ Ա 885-890
    2. Սմբատ Ա 890-914
    3. Աշոտ Բ Երկաթ 914-929
    4. Աբաս 929-953
    5. Աշոտ Գ Ողորմած 953-977
    6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
    7. Գագիկ Ա 990-1020
    8. Հովհաննես–Սմբատ 1020-1041
    9. Աշոտ Դ 1021-1040
    10. Գագիկ Բ 1042-1045