January 8

Դիպլոմային աշխատանքի ուսումնասիրություն

Ես որոշել եմ որպես իմ դիպլոմային աշխատանք ստեղծել սմարֆոնների վաճառքով զբաղվող ինտերնետ խանութ։

Կատարել եմ ուսումնարություն համեմատելով հայաստանում ամենա հայտնի`Mobile Centre և ամենա իմ կարծիքով վորակյալ և մատչելի խանութ համարվող՝  3D Planet։Կարող եմ նշել գների մեծ տարբերությունը   օրինակ՝Mobile Centre-ում Iphone 14 Pro  128gb սմարրֆոնը արժի 629,000դր․ իսկ 3D Planet-ում ընդհամենը 575,000դր․։Նաև կարող եմ նշել որակային տարբերությունը քանզի վերջին շրջանում գնորդները շատ են բողոքում Mobile Centre-ից գնված սմարտֆոններից հիմանականում լինում են հեռաղոսի պլատայի դեֆեկտով գնված հեռաղոսներ որը իհարկե երաշղիկից ելնելով նրանք վերանորոգում են բայց արդյոք մարկանց պետք է վերանորոգված հեռաղոս նորի գնով այ սա լավ հարց է հենց այդ պատճարով ես հիմնվելու եմ սմարտֆոնների որակի վրա և դնելու եմ Mobile centre-ի և 3D Planet-ի գնային տարբերության ոսկե միջին գներ։

September 28

Sovorir.online

Բարև Ձեզ։ Ես օնլայն ուսումնասիրում եմ SMM սովորիր օնլայնի հետ։ Մեզ ուղարկում են տեսադասեր և մենք պատասխանում ենք հարցերին ու կատարում ենք առաջադրանքներ։ Սակայն ոչ ոք չի ստուգում դրանք ու չեմ կարողանում հասկանալ ճիշտ եմ կատարել թե ոչ։ Թիմի ղեկավարը նույնիսկ չի հասկանում ինչպես անել ամեն ինչ և մեզ խնդրում է դիմենք Support -ին։ Ուզում եմ ասել, որ անկազմակերպ վիճակ է այսպես ասած։ Ես դեռ հստակ չեմ կարող ասել կշարունակեմ թե ոչ։

June 16

Անհատական աշխատանք Կնքահայրը

Դոն Վիտո Կորլեոնե (իտալ. ՝ Vito Corleone), Վիտո Անդոլինի (իտալ. Vito Andolini), որը հայտնի է որպես ” կնքահայր “(անգլ. ՝ Godfather), Մարիո Պիուզոյի “Կնքահայրը” վեպի գլխավոր հերոսը և “սիցիլիացի”վեպի երկրորդական հերոսը ։

Սիցիլիայից սերված եւ բնիկ իտալացի Վիտո Անդոլինին ստիպված է եղել արտագաղթել Ամերիկա, քանի որ սիցիլիական մաֆիայի ղեկավար Դոն Չիչչոն վենդետային հայտարարել է իր ընտանիքին Վիտոյի հոր սպանությունից եւ ավագ եղբոր ՝ Պաոլոյի վրեժխնդրությունից հետո: Կորլեոնե Վիտոյի ազգանունը ստացել Է ԱՄՆ մուտք գործելիս, երբ ռեգիստրը սխալմամբ “ազգանուն” սյունակում գրել է պատանու ծննդավայրը ։ Հետագայում Վիտո Կորլեոնեն գլխավորել է իտալա-ամերիկյան մաֆիայի ամենահզոր կլաններից մեկը ՝ Կորլեոնեի ընտանիքը ։

1972 թվականին Ֆրենսիս Ֆորդի համանուն Էկրանավորման մեջ Վիտո Կորլեոնեի դերը կատարել է Մարլոն Բրանդոն ։ 1974 թվականի “Կնքահայրը 2” ֆիլմում երիտասարդ Դոն Կորլեոնեն մարմնավորել է Ռոբերտ Դե Նիրոն ։ Երկու դերասաններն էլ “Օսկար” մրցանակ են ստացել կինոէկրանում նույն կերպարին մարմնավորելու համար, ինչը առաջին դեպքն է կինեմատոգրաֆի պատմության մեջ։

June 12

The USA news about Russian-Ukrainian war

Ukraine ‘holds back assault’ on Sievierodonetsk, military says

According to the latest Ukrainian military operational report, Ukraine is holding back the Russian assault on its key eastern city.

Our warriors successfully hold back the assault in the city of Severodonetsk, the combat is ongoing.”

An attempt to capture the nearby towns of Toshkivka and Ustinivka was also unsuccessful, according to the general staff of the armed forces of Ukraine.

Russian forces have been bombarding Ukrainian positions with intense artillery barrages, airstrikes and non-stop street-by-street fighting, according to the regional governor of Luhansk province.

Serhiy Haidai said earlier this week that tough street battles were continuing with varying degrees of success. “The situation constantly changes, but the Ukrainians are repelling attacks,” he said.

Between 10,000 and 11,000 civilians remain in the city.

June 9

Ինքնակենսագրություն

Ես Ավետիսյան Էմիլն եմ։ Ծնվել եմ 2005 թ․09․26 , ապրում եմ գյուղ Օշականում ։ Սովորել եմ  Մեսրոպ Մաշտոցի անվան միջ․ դպրոցում։ 2020 թվականից առ այսօր սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կռթահմալիրի  Քոլեջուի Վեբ դիզայն բաժնում։Իմ հետաքրքրություններից է ծրագրավորումը, ընկերների հետ ժամանակ անցկացնելը, խաղերը։

June 9

Կրթահամալիրի կարգապահական կանոնները

Ներքին կարգապահական կանոններ

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Ներքին կարգապահական կանոններ

  1. Իրավական հիմքը
1.1. Կանոնները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Այն գործողության մեջ է մտնում կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն: Կանոններում փոփոխությունները կատարվում են նույն կարգով:
1.2. Կանոնները կազմելիս հիմք են ընդունվել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքները (այսուհետ` Օրենսդրություն), կրթահամալիրի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն), Տնօրենի աշխատանքային պայմանագիրը, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերը,  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ սահմանված կարգով կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերը, կրթահամալիրի զարգացման ծրագիրը (այսուհետ` զարգացման ծրագիր):
1.3. Կանոնները, դրանց փոփոխությունները կրթահամալիրի Տնօրենի սահմանած կարգով հրապարակվում են կրթահամալիրի պաշտոնական կայքում:
1.4. Կանոններին, ներքին իրավական այլ ակտերին Աշխատողը ծանոթանում է նույն օրը` ստանալով դա իր էլ. հասցեին:
1.5. Աշխատողի պաշտոնի նկարագիրը և Անհատական Պլանը ներքին իրավական ակտեր են:
  1. ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր)
2.1. շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող` փորձարարական հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրեր, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է` պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):
2.2. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմինը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
2.3. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` Տնօրեն):
2.4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), Կանոններով, սահմանված կարգով ընդունված ներքին իրավական այլ ակտերով (այսուհետ` Ակտեր):
2.5. Կրթահամալիրն իրականացնում է Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերով, ՀՀ ԿԳ նախարարության հետ պետական աջակցության ամենամյա պայմանագրերով մշակվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր:
2.6. Կրթահամալիրի առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ հեղինակային կրթական ծրագրերի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների կրթություն), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրերի (այսուհետ` Կրթական ծրագիր) մշակումը, իրականացումը և ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերով որոշված` տարածումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն ու խնդիրները որոշված են Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերով և գիտափորձերով:
2.7. Կրթահամալիրի ուսումնական հաստատությունն ունի կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ և իրականացնում է կրթահամալիրի և մասնաճյուղի կանոնադրություններով որոշված հեղինակային կրթական ծրագրեր, որոնք սահմանված կարգով հաստատում է Խորհուրդը:
2.8. Մասնաճյուղի կանոնադրությունը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են մասնաճյուղի կանոնադրությամբ, կրթահամալիրում իրականացվող ծրագրերով, ղեկավարի աշխատանքային պայմանագրով, սովորողների և ծնողների հետ կնքվող ուսումնառության պայմանագրով, այլ ներքին և անհատական իրավական ակտերով:
2.9. Տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտի հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված կարգով մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ գույք և տարածք:
2.10.  Կրթահամալիրի գործունեությունն իրականացվում է Զարգացման ծրագրով:
2.11. Տնօրենին կից գործում է վարչական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը որոշում է Տնօրենը:
2.12. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի և դասացուցակների հիման վրա: Ուսումնական պլանով սահմանվում են դասավանդվող առարկաները և դասընթացները, դրանց ծավալը, կազմակերպումը, սովորողների արձակուրդների ժամկետներն ու տևողությունը:
2.13. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հաստատած միասնական ժամատախտակով, որով որոշվում է ուսումնական պարապմունքների սկիզբը և ավարտը:
2.14. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի (կրթական ծրագրերի, դասարանների, ակումբների, սովորողների խմբերի) ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է Խորհուրդը:
2.15. Կրթահամալիրում, մասնաճյուղերում սահմանված կարգով կարող են ձևավորվել և գործել կրթահամալիրի աշխատողների (այսուհետ` Աշխատող), սովորողների ծնողների, սովորողների ժողովները (հավաքները, խորհուրդները, ակումբները), ինքնավարության այլ մարմիններ:
2.16. Տնօրենը.
ա)  ընտրվում է Խորհրդի կողմից, մրցութային կարգով.
բ) իրականացնում է Կանոնադրությամբ, նախարարության հետ կնքված աշխատանքային պայմանագրով, Օրենսդրությամբ որոշված գործառույթներ.
գ) չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:
2.17. Տնօրենի բացակայության դեպքում սահմանված կարգով նրա լիազորություններն իրականացնում է փոխտնօրենը:
2.18. Խորհուրդը կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են Օրենքով և Կանոնադրությամբ:
2.19. Կրթահամալիրը սահմանված կարգով տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
1.20. Կրթահամալիրին ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ծնողի հետ կնքվող ուսումնառության պայմանագրով նախատեսվող ուսումնական լրավճարներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
  1. Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը
3.1   Կրթահամալիրում աշխատանքային շաբաթը հնգօրյա է:
3.2   Ուսումնական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողի (ուսուցչի, դասավանդողի) աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 33 ժամ է, երկարօրյա դաստիարակինը` 20 ժամ, ուսուցողական ծրագրի ղեկավարինը` 40, նախադպրոցական խմբի դաստիարակինը, մասնախմբի (ամբիոնի) ղեկավարինը` 36 ժամ, վարչական աշխատողինը` 40 ժամ: Կրթահամալիրի դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալը չի կարող պակաս լինել շաբաթական 18 դասաժամից և գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալի փոփոխության մասին Տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ:
3.3   Կրթահամալիրի կրթական օբյեկտների պահակ-բակապահների և առանձին աշխատողների աշխատաժամանակը որոշվում է աշխատանքային պայմանագրով:
3.4   Մասնաճյուղի դասավանդողների, այլ աշխատողների աշխատանքի սկիզբը, ավարտը և ընդմիջումը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ որոշում է Տնօրենը:
3.5   Դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքն արտահայտվում է Պլանում:
3.6   Երկուշաբթիից շաբաթ` ժամը 8.00-21.00 կրթահամալիրի սովորողները, Աշխատողները, ծնողները սահմանված կարգով օգտվում են մասնաճյուղերի գույքից, իսկ 21.00-ից և կիրակի օրերին` Տնօրենի որոշած անձինք, Տնօրենի սահմանած կարգով:
3.7   Կրթահամալիրի սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդների (սովորողների արձակուրդ) ժամանակահատվածները, որոնք չեն համընկնում դասավանդողի արձակուրդների հետ, համարվում են աշխատաժամանակ:
3.8   Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվող՝ մանկավարժական աշխատողների դպրոցներին, իրականացնում հեղինակային կրթական ծրագրերի մշակման-կիրառման-տարածման հետ կապված ուսումնական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներ:
3.9   Ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում որոշվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով:
3.10 Աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդի ժամանակահատվածում կանոնակարգվում է Ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքի կատարման ժամանակացույցով:
3.11Աշխատողների աշխատաժամանակի հաշվառումը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը կատարում է աշխատաժամանակի հաշվառման էլեկտրոնային տեղեկագրում:
  1. Աշխատողի հանգիստը
4.1   Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողն ունի.
ա) վճարովի արձակուրդի իրավունք`
  • դասավանդողը` աշխատանքային 35 օր տևողությամբ
  • գրադարանավարը` աշխատանքային 20 օր տևողությամբ
  • մասնաճյուղի ղեկավարը` աշխատանքային 25 օր տևողությամբ
  • այլ աշխատողների արձակուրդը` Օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան վաթսուն օր.
գ) Տնօրենի որոշմամբ կարող է Աշխատողի աշխատավարձը պահպանվել գործուղման, հետազոտական աշխատանքի (ստեղծագործական), կրթահամալիրի նախաձեռնությամբ ուսումը շարունակելու համար տրվող արձակուրդի ժամանակ:
4.2   Կրթահամալիրը ապահովում է որակյալ սննդի մատչելի ծառայություն սովորողների և աշխատողների համար:
  1. Աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը և դադարեցումը
5.1. Աշխատանքային պայմանագրերը կնքում և լուծում է Տնօրենը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
5.2.Կրթահամալիրի մասնաճյուղերի, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի ղեկավարների, դասավանդողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են մրցույթի արդյունքներով կամ հրավիրյալ մասնագետներով: Մրցույթի կարգը և պայմանները, մասնագետի հրավիրելու կարգը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը Տնօրենը կարող է նշանակել ղեկավարին փոխարինող կամ ինքը կատարել նրա պարտականությունները:
5.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար Աշխատողը ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը որոշված ժամկետում ներկայացնում է Տնօրենի գրասենյակ:
5.4. Մասնաճյուղի, ծրագրի ղեկավարի և դասավանդողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման մասին Տնօրենը տեղեկացնում է Խորհրդին:
  1. Աշխատողի աշխատավարձի կառուցվածքը, չափը, աշխատավարձի վճարման պայմանները
6.1. Աշխատողի աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը (պաշտոնական դրույքաչափը) և Գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:
Աշխատողի աշխատավարձը կախված է կատարված աշխատանքի քանակից և որակից, կրթահամալիրի (մասնաճյուղի) գործունեության արդյունքներից:
6.2. Աշխատողի հիմնական աշխատավարձի չափը (պաշտոնային դրույքաչափը) սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Աշխատողը Խորհրդի սահմանած կարգով կարող է ստանալ լրավճար, հավելավճար և պարգևատրում:
6.3. Լրավճարի, հավելավճարի և պարգևատրման միջոցների գոյացման և վճարման կարգը սահմանվում է գործատուի ներքին իրավական ակտերով:
  1. Աշխատողի պարտականությունները
7.1. Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը:
7.2. Աշխատողի պարտականությունները որոշված են ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Պլանով, Ակտերով:
7.3. Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման համար:
7.4. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, մանկավարժական աշխատողը` նաև սահմանված ժամանակացույցով կազմակերպվող մանկավարժական աշխատողների բաց դպրոցներին, ամսական մեկ անգամ` մասնաճյուղի մանկավարժական աշխատողների հավաքին (մանկավարժական խորհուրդ), ամսական մեկ անգամ` մասնագիտական խմբի (ամբիոնի) հավաքին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել առցանց և այլ քննարկումների:
7.5. Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց, համակարգիչ (նոթբուք, նեթբուք, համարժեք այլ միջոց), դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային այլ գործիք ունենալ:
7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել mskh.am փոստի (Live@Edu) հասցեների համակարգը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը, մասնակցել կրթահամալիրի, մասնաճյուղի կայքերի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ այդտեղ հրապարակված նորությունները:
7.7. Աշխատողը պարտավոր է մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների, միջոցառումներին, մշտապես ինքնակրթվել և գործնականում կիրառել դրա արդյունքները, սահմանված կարգով ատեստավորվել:
7.8. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, սովորողների ընդունելության, խորացված ուսուցման դասարանների ձևավորման աշխատանքին:
7.9. Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը։
  1. Աշխատողի իրավունքները
8.1. Աշխատողի իրավունքները որոշված են Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով:
8.2. Աշխատողն իրավունք ունի սահմանված կարգով մասնակցելու կրթահամալիրում և մասնաճյուղերում իրականացվող ծրագրերին:
8.3. Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ:
8.4. Աշխատողն անվճար օգտվում է կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, սահմանված չափով` ինտերնետից:
8.5. Աշխատողն իր հիմնական աշխատատեղում ունի աշխատանքային պայմաններ, սնվելու պայմաններ:
8.6. Աշխատողն անվճար ստանում է մասնագիտական աջակցություն կրթահամալիրի մասնաճյուղերի (ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների, ծառայությունների) կողմից:
  1. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
9.1. Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի սովորողը այն երեխան է, ում ծնողն ընտրում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:
9.2. Սովորողի իրավունքները սահմանված են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներով, օրենսդրությամբ, Կանոններով, նրա ուսումնառության պայմանագրով:
9.3. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը, ակումբը, լրացուցիչ կրթությունը:
9.4. Սովորողն ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով: Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ սովորողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում:
9.5. Սովորողն իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան:
9.6.  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
9.7. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով օգտվելու կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, սահմանված չափով` ինտերնետից, ուսումնատեխնիկական միջոցներից: