May 21

Ժան Բոդրիար- Համաշխարհայինն ու համընդհանուրը

Ժան Բոդրիարը իր հոդված միջոցով ապացուցում է, որ համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք
ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Օրինակ համաշխարհայնացումն իր արտացոլումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության միջոցով, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում:

Նախ և առաջ համաշխարհայնացվում են շուկան, ամեն տեսակ փոխանակությունների ու ապրանքների խռնվածությունը, փողի հավիտենական հոսքը:

Նրա հոդվածները շատ դժվար է կարդացվում ու շատ բարդ է հասկացվում։

Մեկ անգամ անհայտ կորած համընդհանրականը, մեկ անգամ էլ ունիվերսալը վտանգի
ենթարկելով՝ մնում է միայն ամենազոր համաշխարհային տեխնոկառուցվածքը, որը դեմ է առնում կրկին վայրենի դարձած յուրահատկություններին ու հայտնվում ինքնահոս վիճակում:

Նրա հոդվածները խիստ տարբերվում են Պիեռ Բուրդիեի հոդվածներից։ Շատ հեշտ է հասկանալ, հիմնականում հասարակության թեմաներն է առաջ քաշում Պիեռ Բուրդիեն, իսկ Ժան Բոդրիարը խոսում է այն ամենաբարդ թեմաներից, որոնք շատերի համար նույնիսկ անհասկանալի են։ Որոշ չափով ինձ համար նույնպես անհասկանալի են։)

Եվ այս հոդվածի միջոցով ես հասկացա ու տարբերեցի համաշխարհայինը համընդհանուրից։ Համաշխարհայինն ու համընդհանուրը հանդես են գալիս ամեն մեկը կյանքի իր պահին, իր բնագավառում։

May 16

Հասարակագիտական ամփոփման ռուբրիկ

Հասարակագիտական ամփոփման ռուբրիկ

միավոր կտրվի հասարակական նախաձեռնությանը, որի 5 կրիտերիաներն են․

  1. հասարակության կյանքում դրական փոփոխություն
  2. շարունակականություն
  3. հասարակության ներգրավածություն
  4. թիրախավորում
  5. հստակ պլանավորում, ներկայացում, գործողություններ, ամփոփում

Հասարակական նախաձեռնությունը ՝ այստեղ

Փոդքասթեր․ 2 փոդքասթ 0,5 միավորով։ Փոդքասթի կարևոր նախապայման են նախապես թեմայի ուսումնասիրությունը, նվազագույնը 5 րոպե տևողությամբ։ Կարող եք․

  1. Ընտրել գրական ստեղծագործություն,էսսե, որը վերաբերում է հասարակությանը և դրա մասին խոսել։
  2. Կարող եք խոսել շրջակա միջավայրի մասին։
  3. Թեմաներ, որոնց շուրջ կարող եք խոսել https://www.teachthought.com/education/50-of-the-best-podcasts-for-high-school-students/

Փոդքաստները՝ այստեղ

Հոդվածներ․ 2 հոդված 0,5 միավորով։ Հոդվածները վերլուծելու սկզբունքները․

  1. Գրել ընդհանուր 5 նախադասությամբ հոդվածի կամ հեղինակի մասին։
  2. Գրել ինչը դուր եկավ /5 նախադասություն/
  3. Գրել ինչի հետ համաձայն չեք /5 նախադասությամբ/
  4. Գրել եզրակացությունը /5 նախադասությամբ/
  5. Բառերի քանակը 250-300
  6. Թեմաները՝ հասարակական

Հոդված- Պիեռ Բուրդիե ՝ այստեղ

Հոդված- Ժան Բոդրիար՝ այստեղ

 

 Քաղաքական կուսակցություններ․ մինչև ապրիլի 30 սահիկաշարի կամ ձեր ընտրած տարբերակով ներկայացնում եք ձեր ձևավորած քաղաքական կուսակցությունը, որը․ 3 միավոր

  1. պետք է ունենա անվանում, ծրագիր, անդամներ
  2. պետք է բխի ուսանողների և քոլեջի շահերից
  3. պետք է ունենա կանոնադրություն

 

May 16

Փոդքաստներ

Փոդքաստի մասնակիցներ՝ 1/1 կուրսի ուսանողուհի՝ Թամարա Մանուկյան, 1/2 կուրսի ուսանողներ՝ Թամարա Աղասյան, Էմիլ Ավետիսյան

Փորձարկում կենդանիների վրա՝

Աղբահանության խնդիրը Հայաստանում՝

May 15

Պիեռ Բուրդիե- Հանրային կարծիք գոյություն չունի

Պիեռ Բուրդիեն մեզ իր հոդվածի միջոցով ցույց է տալիս ու հիշացնում է հասարակության ամենատարածված խնդիրը։ Հենց հոդվածի սկզբում նա ասում է, որ ոչ մի մտադրություն չունի այլ բաներ ասելու կամ քննադատելու հասարակության կարծիքը, նա ուղղակի փորձել է այս հոդվածի միջոցով առաջ բերել հասարակության կարծիքի խնդիրը։

Մեզ բոլորիս հայտնի է, որ դա մեր օրերում ամենատարածված խնդիրն է։ Պիեռ Բուրդիեն առանձնացնում է երեք կանխադրույթ՝

Առաջին կանխադրույթի համաձայն՝ ողջ հարցաթերթը ենթադրում է, որ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ
ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն։

Եվ երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին
նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների
շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպ ասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են առաջադրված լինելու:

Պիեռ Բուրդիեն դա ամենակարևոր գործառույթն է համարում, հենց թողնել այնպիսի տպավորություն, թե իբր գոյություն ունի հանրային կարծիք՝ որպես անհատների
կարծիքների լրացուցիչ հանրագումար, ներշնչել այն միտքը, որ կա մի բան, որը կկազմեր կարծիքների միջին թիվ կամ միջին կարգի կարծիք: «Հանրային կարծիքը» ցուցադրված է ամսագրի առաջին էջերին տոկոսային հարաբերությամբ։

Պիեռ Բուրդիեն ուզում է ասել, որ չկա հանրային կարծիք, որոշ չափով համաձայն եմ նրա հետ, որոշ չափով չէ։ Նա իր հոդվածի մեջ ասում է, որ կան նենց հարցեր, որ նույնիսկ հասարակությունը չունի պատասխանները։

Նաև նա շեշտում է՝ որ իրական քաղաքական գործիչը նա է, ով ասում է. «Աստված մեզ հետ», իսկ այսօր դա հավասարազոր է. «Հանրային կարծիքը մեզ հետ է»: Այսպիսին է հանրային հարցման խորքային հետևանքը՝ արձանագրել գոյություն ունեցող միայն իրենց միտքը ու էդ նենց դարձնել, որ ստացվի որպես միանձնյա հանրային կարծիք, չհարցնելով հասարակության կարծիքը։ Ու նաև շատ ընտրությունների ժամանակ, մենք տեսնում ենք, որ եթե լինում են մարդիկ ովքեր չեն մասնակցում ընտրությանը, շատ դեպքեր են եել, որ նրանց անունից ինչ որ կուսակցության ընտրել են, զուտ իրենց շահի համար, չհարցնելով տվյալ մարդու կարծիքը։

Հասարակական կարծիքի գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ պրակտիկորեն դանդաղընթաց խնդիր գոյություն չունի, գոյություն չունի հենց ոչ մի հարց, որը չի վերամեկնաբանվի՝ մարդկանց շահերից կախված, որոնց այն տրվեց:

Հենց օրինակ ընտրություններից մի քանի օր առաջ երբ որ սկսում են լրագրողները հարցեր տալ, Պիեռ Բուրդիեն զգուշացնում է, որ ուշադիր լինել չպատասխանել այն հարցերին, որոնք չեն տրվել։ Սրա հետ ես համաձայն եմ, որովհետև սխալ է ընդհանրապես կարծիք հարցնել, ամեն մեկը կնտրի նրան, ում որ ուզում է։

Այս վերլուծության ընթացքում մեկ այլ օրինաչափություն էլ է ի հայտ գալիս. մի խնդրի շուրջ առկա է այնքան կարծիք, որքան գոյություն ունի հետաքրքրություն տվյալ խնդրի վերաբերյալ։

Վերջում կավելացնեմ, որ պետք չի ուշադրություն դարձնել հասարակության կարծիքներին, որովհետև մենք ապրում ենք մի կյանք ու մենք ենք մեր կյանքի պատասխանատուն, այլ ոչ թե հասարակությունը։

May 14

Հասարակական նախաձեռնություն

Ողջու՛յն։ Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում ապահովել հասարակության բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նախապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Թամարա Մանուկյան
  3. Էմիլ Ավետիսյան
  4. Թամարա Աղասյան

Այսպիսով մենք պատրաստվում ենք`

• Թղթերի վրա գրել հաճելի և զվարճալի խոսքեր(ինչպես նաև կոմպլիմենտներ),

• Թղթերով ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել,

• Բարի պաստառներ ամրացնել պատերին,

• Փոքրիկ համեղ բաներ բաժանել

• Ինչպես նաև կարող են լինել հումորային օրեր, որտեղ մենք պռանկներ կկատարենք։


Իհարկե դա և՛ կարող է բարձրացնել, և՛ չի կարող, և ամենինչ կախված է դիմացինից, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ որպեսզի դիմացինի մոտ առաջանա մոտիվացիա։ Կաշխատենք կոնֆլիկտներից հեռու մնալ և չնեղացնել դիմացինին։

 

Առաջին քայլերը`

•Ամսի 24-25-ին ամրացնել պաստառ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի պատերին։ Ինչպես նաև փորձել զվարճացնել ուսանողներին և ուսուցիչներին։

Ամփոփում`

Նկարներն ու վիդեոները արվելու են նրա համար, որպեսզի ցույց տանք բոլորին, թե ինչքան ուժեղ կարող է մարդ ուրախանալ մի չնչին բանից։ Իհարկե մենք հաշվի ենք առնում դիմացինի ցանկությունն ու իրավունքը, և եթե դիմացինը չի ուզում, որ նրան նկարահանեն, ապա մենք չենք նկարի նրան։ Այսպիսով կփորձեմ նկարների տեղը խոսքերով ներկայացնել։

Այսօր մենք փոքրիկ թղթիկների վրա գրեցինք մի քանի զվարճալի և հաճելի խոսքեր, որոնք պետք է որ բարձրացնեին դիմացինի տրամադրությունը(նկարները ներքևում)։

      

Օրվա ընթացքում փնտրեցինք ուսուցչուհիների և բաժանեցինք այդ թղթիկները։ Առաջին ուսուցչուհին ում մենք մոտեցանք դա ռուսերենի ուսուցչուհին էր՝ Ընկեր Մարիամը, ով ժպտաց և նույնիսկ ծիծաղեց մեր գրածից։ Ընկեր Ելենա հավեսով ծիծաղեց, մեր կազմակերպիչ Ընկեր Մարիամը նույնպես ծիծաղեց։ Ուսուցիչներից բացի քոլեջից դուրս գտանք մի անցորդի ում նույնպես տվեցինք այդ թղթիկներից։ Նա ուրախացավ միջի խոսքերը կարդալուց՝ “Ժպտա քեզ շատ ա սազում”։

Իհարկե ցավալի է, երբ դուք չեք կարող տեսնել այդ ամենը ձեր աչքերով, սակայն մենք կգնենք նրանց ովքեր համաձայն կլինեն տեսանյութին և կկիսվեն ձեր հետ ժպիտով💞։

 

Հունիսի 1ից-3ը

Պատերին ժպիտով պաստառներ ամրացնել և դիտել ընթացքին, թե ով իր օրվա համար ժպիտ կվերցնի։

April 7

«Ընդդեմ նեոլիբերալ չարիքի», «Երիտասարդությունը» լոկ մի բառ է

«Ընդդեմ նեոլիբերալ չարիքի»63
Նախաբան
Կոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր Պիեռ Բուրդիեն (ծնվել է 1930
թ.) հումանիտար գիտություններում ամենաշատը հղված ֆրանսիացի մտավորական դասախոսներից է: Բարձրագույն դպրոցում կրթություն ստացած փիլիսոփա և ազգաբան մտավորականն իր առաջին աշխատանքները նվիրում է Ալժիրին, այնուհետև՝ Բեարնի գյուղացիներին. 68 թ. մայիսյան դեպքերից առաջ ֆրանսիացի ուսանողների հետ միասին կազմակերպում
հարցումներ, աստիճանաբար մշակում «դաշտի» կոնցեպցիան
(տնտեսագիտական, քաղաքական, գրական, գիտական), որն
ուսումնասիրում է ֆրանսիական եպիսկոպոսության, 19-րդ դարի
վիպագիրների, լիբերալ տնտեսագետների, ֆեմինիստների,
«պետական արքունիքի», ինչպես նաև մանր բուրժուազիայի
ներկայացուցիչների երաժշտական ճաշակների, էլիտայի սպորտային նախընտրությունների, համալսարանական միջավայրերի, կին ու տղամարդ նույնասեռականների, երկարաժամկետ
գործազուրկների շրջանակներում: «Նեոլիբերալ չարիքը» այժմեական
է: Ընթերցողին հասանելի այս գրքում սոցիոլոգն առաջարկում է
պայքարել դրա դեմ՝ նպատակ ունենալով «իրազեկել ակտիվիստներին հետազոտության ամենաառաջադեմ ձեռքբերումների մասին»: Որտեղի՞ց են գալիս իր նեոլիբերալիզմն ու «պահպանողական հեղափոխությունը», որոնք նա իր հետ տանում է:
Ինչպե՞ս «ճկունություն» կամ «ապակարգավորում»
(dérégulation) տերմինները, որոնք իրենց մեջ թաքցնում են սոցիալական դրամաներ, կարող էին դրականորեն նշանակցված
լինել: Սոցիոլոգը ջանում է պատասխանել այս կարևոր հարցերին, բայց և արձանագրում հուսալու հիմքերը, ինչպես ի դեմս
«սոցիալական հրաշքի», որը 1995 թ. դեկտեմբերին ու 1998 թ.
հունվարին Ֆրանսիայում արձանագրեց գործադուլներ, ասոցիացիաներում ընդգրկված գործազուրկների կողմից հանրային
վայրերի ինքնաբուխ գրավումներ: Ընչազուրկների կողմից
բխած «դիմադրության» դրսևորումները նախաբանն էին քաղաքացիների ընդհանրացված լիգայի համար, որը միավորում էր
գործազուրկներին, սոցիալական աշխատողներին, հանրային
ծառայության ներկայացուցիչներին, մտավորականներին, արտիստներին ընդդեմ «մաքուր» տնտեսությունից եկող սոցիալական այդ սպառնալիքի:

«Երիտասարդությունը» լոկ մի բառ է
(Զրույց Անն-Մարի Մետեյեի հետ)
17
Հարց. Ինչպե՞ս է սոցիոլոգիան դիտարկում երիտասարդների խնդիրը:
Պիեռ Բուրդիե. Սոցիոլոգի պրոֆեսիոնալ ռեֆլեքսն է հիշեցնել, որ տարիքային բաժանումները կամայական բնույթ են
կրում: Դա է Պարետոյի պարադոքսը, երբ ասում էր, թե չգիտի՝
որ տարիքից է սկսվում ծերությունը, և որտեղից՝ հարստությունը:
Երիտասարդության ու ծերության միջև սահմանը, փաստորեն,
բոլոր հասարակությունների կռվախնձորն է: Մի քանի տարի
առաջ կարդացի հոդված 16-րդ դարում Ֆլորենցիայում երիտասարդների ու պատվելի անձանց միջև առկա փոխհարաբերությունների մասին, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են ծերերը
երիտասարդներին առաջարկում արիության, տղամարդկայնության (virtú)
18 և բռնության մի գաղափարախոսություն, այն, ինչն իմաստությունը, ասել է թե՝ իշխանությունը պահպանելու մի ձև
էր: Այս երևույթը շատ լավ է ցույց տալիս նաև Ջորջ Դուբին. միջին դարերում երիտասարդության սահմանները դարձել էին
կալվածատերերի խարդավանքների առարկան, որոնք պարտավոր էին պահպանել երիտասարդ կալվածատերերի երիտասարդ, այսինքն՝ անպատասխանատու վիճակը, ովքեր ցանկանում էին ձգտել հետևողականության:
Լիովին հավասարազոր բաներ կգտնվեին ասույթներում ու
թևավոր խոսքերում կամ պարզապես երիտասարդության վերաբերյալ կարծրատիպերում կամ էլ նորից փիլիսոփայությունում՝
Պլատոնից Ալեն19, ով յուրաքանչյուր տարիքում նշում էր իրեն
յուրահատուկ կիրք՝ երիտասարդության շրջանում` սերը, հասուն
տարիքում` նկրտումները: Երիտասարդների ու ծերերի միջև գաղափարական բաժանումը երիտասարդներին շնորհում է որոշակի բաներ, իսկ մի շարք բաներ էլ թողնում է ծերերին: Դա շատ
լավ երևում է սպորտի դեպքում, օրինակ՝ ռեգբիում, երբ մենեջերներն ու մեկնաբանողները «բիրտ երիտասարդ խաղացողներ»,
խելոք, բարի փառաբանման բացականչություններով ոգևորում
են խաղացողներին (ուժեղ եղիր և լռիր, մի՛ մտածիր): Այս համակարգը, որն ամենուր կարելի է գտնել (օրինակ՝ սեռերի միջև
փոխհարաբերություններում), հիշեցնում է, որ մեծահասակների
ու երիտասարդների միջև տրամաբանական բաժանումը զուտ
իրավասության հարց է, իրավասությունների (բաժանման իմաստով) կիսում: