May 15

Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակներ

Մաթեմատիկական ճոճանակը (թելավոր) բաղկացած է l երկարությամբ բարակ, թեթև թելից, որից կախված է m զանգվածով գնդիկ։

Զսպանակավոր  ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի  է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։

Տատանողական շարժումը բնութագրում են A լայնույթով, T պարբերությամբ և ν հաճախությամբ:

Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են  ազատ տատանումներ:

Զսպանակավոր ճոճանակի պարբերությունը

Մաթեմատիկական ճոճանակի պարբերությունը՝

April 29

Մեխանիկական տատանումներ

Մեխանիկական տատանում է կոչվում մեխանիկական շարժման մի տեսակ, որին բնորոշ է կրկնելիությունը։ Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որի ընթացքում կատարվում է 1 տատանում ՝ կոչվում է պարբերություն T։ Պարբերությունը չափվում է վարկյաններով, րոպեներով և այլն։ Տատանումների պարբերությունը դա լրիվ տատանում կատարելու անհրաժեշտ ժամանակահատվածն է։ T=t/n, որտեղ t-ն ամբողջ ժամանակն է իսկ n-ը տատանումների թիվը։ Տատանումների հաճախությունը  վարկյանում կատարվող տատանումների թիվն է։ Տատանումների հաճախությունը նշանակում են  ν նյու տառով։ ν= 1/T- Հաճախությունը հակադարձ համեմատական է պարբերությանը։ ν =n/t

Տատանումների լայնույթը այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը

mayatnik.gif
Ռեզոնանս է կոչվում ֆիզիկական երևույթ երբ իրար վրա են դրվում 2 տատանումներ առաջացնելով ավելի մեծ հաճախությամբ տատանում կամ ամբողջությամբ հանգցնելով դա։
Գտնել մեխանիկական ճոճանակի պարբերությունը, եթե ճոճանակը կատարել է n-15 տատանում, t-30վ, T-
T=t/n = 2վ
ν=0.5տատանում/վ
Հաճախությունը չափվում է հերցերով (Հերց)
 Գտնել  տատանումների հաճախությունը , եթե t= 5 րոպեում =300վ, մարմինը հավասար է n= 1200 տատանում
ν =n/t= 1200/300=4հերց
Գտնել պարբերությունը, եթե t=25 =1500վ ր, իսկ n= 4500 տատանում
T=t/n = 1500/4500=0,3
April 8

Ինգնաստուգում

1.ինչ տեսություններ կան լույսի բնույթի վերաբերյալ։

2.նկարագրել ինչ է դիֆրակցիան, բերել օրինակներ։

Դիֆրակցիան ուղղագիծ տարածումից ալիքների շեղման և այդ շեղումն առաջ բերող խոչընդոտների շրջանցման երևույթ։ Հատուկ է բոլոր ալիքային պրոցեսներին։Օրինակ երբ լույսը ընկնում է համակարգչի էկրանին և այն արտացոլվում է։

3. հաշվարկել էլեկտրական շխթայի դիմադրությունը, եթե հաղորդչի նյութը արծաթ է, L=27մ, և հաղորդչի մակերեսը S=10մմ²։

L=27մ=2700սմ

S=10մմ²=1սմ²

R=0,016×(2700÷1)=43,2

February 4

Նախապատրաստական աշխատանքներ գիտության թանգարան այցելելու համար

 

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908ԹիֆլիսԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – օգոստոսի 12, 1996ԲյուրականՀայաստան), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

January 18

Ինդուկցիոն մագնիսական դաշտ Լույս

Ինդուկցիոն մագնիսական դաշտը առաջանում է շարժվող լիցքերի շնորհիվ։ Այսպես հաղորդչող անցնող էլեկտրական հոսանքի շուրջը առաջանում է մագնիսական դաշտ, որի ուժային գծերը պարուրաձև փաթաթվում են հաղորդչի վրա։
Ձախ ձեռքի կանոնը
Եթե դիտարկենք ձախ ձեռքի մատները ապա դրանք ցույց են տալիս էլ. հոսանքի ուղղությունը, իսկ մագնիսական դաշտը ուղղված է ձախ ձեռքի ափին ուղղահայաց։
Էլեկտրամագնիսանան ալիքները իրենցից ներկայացնում են էլեկտրական և մագնիսական դաշտերի տատանումները։ Էլ. ալիքների օրինակ է լուսնային ալիքը (լույսը)։ Մինչ այժմ գոյություն ունի 2 վարկած, արդյո՞ք լույսը ալիք է թե՞ մասնիկ։ Այն տեսություն է որը պնդում է որ լույս մասնիկ է կոչվում է կորպուսկուլյառ, տեսություն։ Իսկ այն տեսությունը որը պնդում է որ լույսը ալիք է կոչվում է ալիքային տեսություն։

639c2693b1fec6d94bd73e7aad7f836b

1. Արևը իրականում սպիտակ է, եթե դիտում ես տիեզերքից, քանի որ նրա լույսը չի ցրվում մեր մթնոլորտում: Վեներայից ընդհանրապես հնարավոր չէ տեսնել արևը, քանի որ այդ մոլորակի մթնոլորտը չափազանց խիտ է:

2. Մարդիկ կենսալյումինեսցենտային են (կենսալուսարձակող) ի շնորհիվ նյութափոխանակության, բայց մեր լուսարձակումը 1000 անգամ թույլ է, քան կարելի է տեսնել անզեն աչքով:

3. Արևային լույսը կարող է օվկիանոսի ջրում անցնել մինչև 80 մետր: Եթե խորանաս 2000 մետր ներքև, ապա այնտեղ կարելի է տեսնել կենսալյումինեսցենտային ծովային սատանա ձկանը, որն իր որսին գրավում է լուսավորող օրգանով:

4. Բույսերը կանաչ են, քանի որ դրանք անդրադարձնում են կանաչ լույսը, իսկ մնացած գույները կլանում ֆոտոսինթեզի համար: Եթե դուք տեղադրեք բույսը կանաչ լույսի տակ, ապա բույսն ամենայն հավանականությամբ կմահանա:

5. Հյուսիսային և հարավային փայլը առաջանում է, երբ արևային բռնկումներից առաջացած «քամին» փոխազդում է Երկրի մթնոլորտի մասնիկների հետ: Ըստ էսկիմոսների լեգենդի՝ հյուսիսափայլը դա մահացածների հոգիներն են, որոնք ֆուտբոլ են խաղում փոկի գլխով:

6. 1 վայրկյանում արևն արտադրում է այնքան էներգիա, որն բավարար է աշխարհը միլիոն տարի ապահովելու համար:

7. Աշխարհի ամենաերկարադիմացկուն լամպը 100 ամյա մի լամպ է Կալիֆորնիայի հրշեջների շենքում: Այն անդադար վառվում է սկսած 1901թ.

8. Լուսային փռշտալու ռեֆլեկս, որն վառ լույսի ժամանակ առաջ է բերում փռշտալու անկառավարելի նոպաներ, հանդիպում է 18-35 տոկոս մարդկանց մոտ, չնայած ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել թե ինչու է այն տեղի ունենում:

9. Երկակի ծիածանի ժամանակ, լույսը անդրադառնում է երկու անգամ ամեն մի ջրի կաթիլում: Իսկ արտաքին ծիածանի գույները դասավորված են հակառակ կարգով:

10. Որոշ կենդանիներ տեսնում են գույներ, որոնք մենք ունակ չենք տեսնել: Մեղուները տեսնում են ուլտրամանուշակագույնը, իսկ բոժոժավոր օձերը՝ ինֆրակարմիրը:

December 3

Էլեկտրական հոսանքի ուժը

I կախված է հաղորդչի երկարությունից,  խտությունից նայեվ լայնությունից

Դիմադրության միավորն է օհմ-ը։

R

Էլեկտրական դաշտի լարումը մի մեծություն է որը նկարագրում է էլեկտրական դաշտի ուժգնությունը

Դրա միավորը Volt

 

November 26

Գործնական աշխատանք

Գտնել հեղուկում ընկղմված մարմնի վրա ազդող ճնշումը, եթե խորությունը որի վրա գտնվում է մարմինը h = 87մ, իսկ հեղուկի խտությունը  Ջ (Ро) = 1000։
P=1000
g=10
h=87
1000×10×87=870000Պա=870կՊա
Գտնել մարմնի վրա ազդող ճնշումը, եթե մարմնի վրա ազդող մակերեսը S = 4մ ք  , իսկ ուժը որը ազդում է մարմնի վրա F=104 նյուտոն ։
P=F/S
P=104÷4=26Պա=0,026կՊա
November 19

Կինետիկ էներգիա

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:Հետևյալ սահմանումից կարելի է եզրակացնել, որ եթե մարմնի արագույթյունը լինի զրո, ապա կինետիկ էներգիան նույնպես կզոյանա: Այսինքն մարմնին կինետիկ էներգիայով օժտելու համար հարկավոր է նրան հաղորդել որոշակի արագույթյուն:

November 12

Արքիմեդիան ուժ

Արքիմեդի օրենքը. Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։ Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։

FA= pgV

որտեղ՝ ρ-ն հեղուկի (գազի) խտությունն է, g-ն՝ ազատ անկման արագացումը, V-ն՝ սուզված մասի ծավալը։ Հեղուկի մեջ գտնվող ցանկացած մարմնի վրա ազդում է երկու ուժ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված դուրս հրող FԱ ուժը (արքիմեդյան կամ Արքիմեդի ուժ) և ուղղաձիգ դեպի ներքև ուղղված Fծ ծանրության ուժը։ Եթե այդ ուժերը հավասար են՝

Fծ=FԱ,

ապա մարմինը հավասարակշռության վիճակում է։ Այս հավասարությանն արտահայտում է մարմնի լողալու պայմանը։ Որպեսզի մարմինը լողա, անհրաժեշտը է, որ նրա վրա ազդող ազդող ծանրության ուժը հավասառակշռի դուրս հրող (արքիմեդյան) ուժով։ Մարմինների լողալու պայմանը կարելի ներկայացնել է ներկայացնել այլ տեսքով։ Արքիմեդյան ուժը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.

FԱհVհg

Համանման ձևով կարելի է ներկայացնել նաև մարմնի վրա ազդող ծանրության ուժը։ Մենք գիտենք, որ Fծ=mg, որտեղ m-ն մարմնի զանգվածն է, որը հավասար է մարմնի խտության և նրա ծավալի արտադրյալին՝ m=ρV, ուստի

Fծ=ρVg:

Արքիմեդյան և ծանրության ուժերի արտահայտությունները տեղադրենք Fծ=FԱ հավասարության մեջ.

ρVg=ρհVհg

Հավասարության երկու մասերը բաժանելով g-ի վրա՝ կստանանք մարմինների լողալու պայմանը նոր տեսքով՝

ρV=ρհVհ։
October 5

ինքնաստուգում

1.ինչ է կոչվում մեխանիկական շարժում,բերել օրինակներ։

արարկայի տեղափողությունը տարածության մեջ կոչվում է մեխանիկական շարժում:

2.բացատրել օրինակի վրա թե ինչ է հետգիծը,անցաց ճանապարհը,և ինչով է տարբերվում անցաց ճանապարհը տեղափոխությունից։

անցաց ճանապարհը դա հետագծի երկարությունն է։

3.Գրել արագության բանաձևը բացատրել ինչ է ցույց տալիս արագությունը։

V=S/T  արագությունը դա միավոր ժամանակում անցաց ճանապարհն է։

4.որն է ուժերի համազորը կազմել ուժերի համազորով խնդիր։

ուժերի համազոր է կոչվում այն մարմնի վրա ազդող բոլոր ուժերի հանրագումարը կամ տարբերությունը։