June 26

Տարվա հաշվետվություն

Այս տարի ավարտեցի առաջին կուրսը։ Մեծ տպավորություններով, հավես ու հետաքրքիր օրերով։

Ձեռք բերեցի լավ ընկերներ։ Սկզբի օրերին ոչ ոքի չէի ճանաչում, սակայն շատ ճամփորդությունների շնորհիվ մտերմացա բոլորի հետ։ Քոլեջի օրերը շատ հետաքրքիր են անցնում, այս տարվա մեջ շատ ու շատ հետաքրքիր նախագծերի ու ճամփորդությունների եմ մասնակցել։ Մուտքի ճամբարը ամենահետաքրքիրն էր, երբ դեռ նոր էինք ծանոթանում քոլեջի հետ, նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ուսուցիչներ։ Հենց առաջին օրով մասնակցել եմ ֆիլմադարանի քննարկմանը։

Ինձ դուր է գալիս քոլեջում ուսանողներին տրված ազատությունը, ազատ ընտրելու ցանկությունը։ Դուր է գալիս միջավայրը, հաճախ նաև դրսում դասերն անցկացնելը։ Մասնակցել եմ մեդիաուրբաթներին, դիջիթեքներին շատ ու շատ հետաքրքիր նախագծերի։ Ահա այն ամենատարբերվող մեդիաուրբաթը, որը կարող եք դիտել՝

Հունիսին մասնակցել եմ պարտեզապուրակային բոլոր աշխատանքներին։ Ունեցել ենք հետաքրքիր քննարկումներ մեր սիրելի վերնատանը։ Դիտել ենք հետաքրքիր ֆիլմեր ու վերջում քննարկել։ Ընդունել ենք շատ հյուրեր տարբեր տեղերից։ Ընտրել եմ համակարգչային ծրագրավորում բաժինը, ու այս տարվա մեջ շատ նոր բաներ եմ սովորել։ Ընտրել եմ այդ մասնագիտությունը, բայց առնչվել եմ համարյա թե բոլոր մասնագիտությունների հետ, օրինակ գինի եմ պատրաստել, մասնակցել եմ շատ ու շատ հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդությունների։ Առաջին ճամփորդությունը ամենահիշվողն է, դեպի Հայաստանի բերդեր։ ‌

Ճամփորդություններից ամենաշատը հավանել եմ ճամփորդությունը դեպի Գյումրի։

Հունվարը ամենաբարդ ամիսն էր, տարատեսակ դիջիթեքներ, խմբային հետաքրքիր աշխատանքներ։ Դիջիթեքի ժամանակ ինքս կատարել եմ իմ գործունեությունը։ ‌

Նախագծի մասին կարող եք կարդալ՝ այստեղ։

Ամենաշատը սիրում եմ Արատեսը, այնտեղ` բնության գրկում, ավելի հետաքրքիր է անցնում օրս։ Հիմա էլ պատրաստվում եմ մասնակցել ռազմական Արատեսին, արդեն պատկերացնում եմ նույնիսկ, թե ինչ հետաքրքիր է անցնելու այդ 5 օրը Արատեսում։

Ահա նաև իմ մասնակցությունը Արատեսում, կրապատման աշխատանքների ժամանակ։


Posted June 26, 2021 by emilavetisyan in category Հաշվետվություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*