May 17

Բիզնես պլան

Բիզնես գաղափար

Food Truck Հայաստանում

Իմ բիզնես գաղափարն է ստեղծել արագ սննդի շարժվող կետ: Հաշվի առնելով, որ նման կետեր հիմնականում ստեղծվում են Երևանում ու հիմնականում քաղաքներում, ես որոշել եմ այն կայանել մարզերում, որտեղ չկան սննդի կետեր:

Նպատակը՝ այնպես անել, որ մարզերի բնակիչները նույնպես կարողանան օգտվել նման հնարավորություններից:

Կարգախոս՝ Մենք կմոտենանք՝ դու կվայելես

Լոգո՝

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը• մատակարարների իշխանություն

Ավտոբուսը պատվիրելու եմ Չինաստանից և այն ինքս եմ ձևավորելու ու ավելի գեղեցկացնելու:

Որոշել եմ բուրգերների և հոթ-դոգների պատրաստման համար մթերքները գնել ու համեմատական  աշխատանքներ եմ իրականացրել  SAS սուպերմարկետի և Yerevan City-ի միջև: Ահա արդյունքներն ու գնային քաղաքականությունը՝

SAS սուպերմարկետ

խառը կանաչի՝ 420 դրամ

հազար՝ 250 դրամ

թարխուն ՝ 170 դրամ

լոլիկ՝ 1կգ- 1170 դրամ

լոլիկ չերրի՝ 1կգ- 1520 դրամ

նրբերշիկ՝ հոթ-դոգ՝ 1100 դրամ

հաց սենդվիչի մեծ-3 հ՝ 270 դրամ

Artfood ketchup` 570 դրամ

կոտլետներ՝ 9 հատը՝ 2620 դրամ

մայոնեզ՝ 340 դրամ

վարունգ՝ 1կգ ՝ 1220 դրամ

 

Yerevan City

Վարունգ հայկական՝ 1կգ՝ 630 դրամ

մայոնեզ՝ 330 դրամ

հազար՝ 200 դրամ

տավարի ֆարշ՝ 1890 դրամ

հաց հոթ-դոգի՝ 310 դրամ -3 հատը

լոլիկ՝ 780 դրամ

խառը կանաչի՝ 300 դրամ

թարխուն ՝140 դրամ

Ներքին տեսքի համար ինձ հարկավոր են սեղաններ, աթոռներ, ուտելիքների պատրաստման համար անհրաժեշտ վառարան և այլն:

• գնորդների իշխանություն

Food Truck-ի հաճախորդները լինելու են միջին սոցիալական հնարավորություններով անձինք, մոտավորապես ՝ 10-40 տարեկան :

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Փոխարինող ապրանքները մարզերի ճանապարհներին տեղակայված սննդի կետերն են, այն սննդի կետերը որտեղ ունեն նաև առաքում մարզերում, սակայն մինչ նրանք առաքում են 500-1000 և ավելի գումարով, Food Truck-ը միանգամից կայանում է այնտեղ:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Նոր մրցակիցներ կարող են հայտնվել հետագայում, երբ Food Truck-ն արդեն կլինի առաջատարն ու մատչելին ողջ Հայաստանում:

. Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Չկա դեռ, քանի որ այն նոր է լինելու և առայժմ չի կարող լինել թշնամական մրցակցություն:

5 W Շերրինգտոնի մեթոդը• WhoՈվ է նպատակային սպառողը՝

Food Truck-ի նպատակային սպառողը ՝ 10-40 տարեկան անձինք են, որոնց հետաքրքիր կլինի փորձել համեղ բուրգերներն ու մյուս ուտեստները, առավել ևս մատչելի գներով:

• WhyԻնչու է սպառողը գնում ապրանքը՝

Քանի որ այն շատ համեղ ու ախորժելի է, բացի դա մենք առաջարկում ենք մատչելի գներ + նաև զեղչեր հավատարիմ հաճախորդների համար:

• WhatԻ՞նչ նպատակով պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից

Համտեսելու և վայելելու համեղ բուրգերները, և ինչպես մեր կարգախոսն է ասում՝ մենք կգանք դու կուտես:

• WhenԵ՞րբ պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից`

Այն ժամանակ, երբ Food Truck-ը կայցելի նրան, կամ էլ ճանապարհին կգտնի մեր կրեատիվ ոճով պատրաստված ավտոբուսը:

• WhereՈրտե՞ղ պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից`

Քանզի Food Truck-ը պտտվելու է, նա ինքն է գտնելու իր հաճախորդներին: Իսկ հաճախորդները ծառայությունից օգտվելու համար պետք է ընդհամենը մոտենան ավտոբուսին:

 

 

Գնացուցակ՝

Hot Dog- 250 դրամ

Cheeseburger- 400 դրամ

Hamburger- 300 դրամ

Coca Cola- 350 դրամ

Boom Best- 350 դրամ

Coffee- 150 դրամ

 

December 6

Մինի շուկա

Ձեռներեցություն առարկայի շրջանակում խաղացինք Մինի շուկա խաղը, որի ընթացքում յուրաքանչյուրս պետք է փորձեինք մի իր վաճառել։ Այն պետք է լիներ մինչև 1000դր․ սահմաններում։

Քանի որ քոլեջն ունի տարբերվող ուսումնական մոդել, ես որոշեցի վաճառել մարկեր։ Իմ կարծիքով այն ամենաանհրաժեշտ իրերից մեկն է մեր քոլեջի ուսուցիչներին։ Սկզբում ես նկարագրեցի ապրանքը, խոսեցի առավելությունների և թերությունների մասին, գովազդեցի։ Մյուսները ստանձնում էին քմահաճ հաճախորդների դերը, որոնց պահանջները անհրաժեշտ էր հնարավորինս բավարարել։ Իսկ ամենավերջում բոլորով քննարկեցինք թուլյ տված սխալներն ու ճիշտ քայլերը։ Շատ հետաքրքիր և ուսուցողական խաղ ստացվեց։ Այն օգնեց մեզ այլևս չկաշկանդվել և վաճառքի նոր հմտություններ ձեռք բերել։

December 6

Մրցակցություն

Մրցակցություն

Մրցակցությունը պայքար է հաճախորդի համար, ոչ թե կազմակերպությունների միջև: Սա շուկայի նորմալ իրավիճակ է, որը խթանում է զարգացումը: Այն դիտարկում են.

Մրցակցությունն իր բնույթով բաժանվում է 2 տիպի.

Որպես մրցակցային մեթոդ առանձնացնում ենք՝

Մրցակցությունը կարող ենք ներկայացնել նաև մրցակցային պրոֆիլի տեսքով: (Օրինակը բերված է ք. Վայքի նորաբաց ծաղկի սրահի մրցակցության պրոֆիլով)

A — Ես , B — «ՏԱԹԵՎ» ծաղկի սրահ, որը գտնվում է իմ հարևանությամբ, C- ք. Վայքի այլ ծաղկի սրահներ:
Մրցակցային պրոֆիլը հնարավորություն է տալիս համեմատվելու մրցակից բիզնեսների հետ և տեսնելու համեմատության միասնական արդյունքները, կատարելու համապատասխան դատողություններ: Արտադրողները շուկային առաջարկում են բազմաթիվ ապրանքներ՝ հիմնվելով սպառողների պահանջարկի վրա: Բոլոր արտադրողները ձգտում են, ինչքան հնարավոր է, մեծ թվով սպառողներ ներգրավել իրենց բիզնեսի մեջ՝ նրանց դարձնելով իրենց հաճախորդները: Այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունները կիրառում են տարբեր մեթոդներ և մշակում են բազմաթիվ ռազմավարական մոտեցումներ, որոնք ստեղծում են մրցակցություն: Յուրաքանչյուր կազմակերպության կառավարիչ պետք է կարողանա պատասխանել հետևյալ հարցերին.
’ Ովքե՞ր են կազմակերպության հիմնական մրցակիցները:
’ Ինչպիսի՞ ռազմավարություն են կիրառում:
’ Որո՞նք են մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը:
’ Ինչպիսի՞ դիրք պետք է գրավել մրցակիցների նկատմամբ:

Մրցակիցներ սահմանելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի մրցակիցների վրա, որոնք առաջարկում են նմանատիպ կամ փոխարինող ապրանքներ: Օրինակ, եթե բնական հյութերը հանդիսանում են ուղղակի մրցակիցներ, ապա անուղղակի մրցակիցներ են գազավորված ըմպելիքներ արտադրողները, քանի որ սպառողն իր ծարավը հագեցնելու համար կարող է գնել նաև այդ խմիչքները: