April 8

Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր փոխաբերական իմաստով գործածված բառերը։

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու շշնջում էր օդը։

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր ժայռերին։

Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։

Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։

Կրակը արհամրհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։

Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։

Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։

Ձայները անէացան հալվեցին քնած էին և՛ ամրոցը, և՛ մարդիկ, և՛ անդնդախոր ձորը։

2․Շարունակ՛իր նախադասությունները

Երկու օր է, ինչ նա քաղաքում չէ։

Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և վերջապես հասել էր անտառի խորքում գտնվող գյուղը։

Ձմեռն անցավ, բայց նա դեռ շարունակում էր խոսել այդ հինավուրց շենքերի մասին։

Մեկ էլ մի կրակոց լսվեց, և անտառը կարծես լռեց հազարամյա վառ ու խինդ տարիներից հետո։

Երբ նա կռացավ, տեսավ, տեսավ որ ամեն ինչ անէացել է։

Նա անմիջապես գուշակեց, թե ով է վերցրել բանալիները։

Հուզված էի, լսածս պատմությունից, չէ՞ որ արդեն քանի տարի է, ինչ այդպիսի պատմություններ չեմ լսել։


Posted April 8, 2022 by emilavetisyan in category Հայոց լեզու

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*