May 21

Ժան Բոդրիար- Համաշխարհայինն ու համընդհանուրը

Ժան Բոդրիարը իր հոդված միջոցով ապացուցում է, որ համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք
ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Օրինակ համաշխարհայնացումն իր արտացոլումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության միջոցով, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում:

Նախ և առաջ համաշխարհայնացվում են շուկան, ամեն տեսակ փոխանակությունների ու ապրանքների խռնվածությունը, փողի հավիտենական հոսքը:

Նրա հոդվածները շատ դժվար է կարդացվում ու շատ բարդ է հասկացվում։

Մեկ անգամ անհայտ կորած համընդհանրականը, մեկ անգամ էլ ունիվերսալը վտանգի
ենթարկելով՝ մնում է միայն ամենազոր համաշխարհային տեխնոկառուցվածքը, որը դեմ է առնում կրկին վայրենի դարձած յուրահատկություններին ու հայտնվում ինքնահոս վիճակում:

Նրա հոդվածները խիստ տարբերվում են Պիեռ Բուրդիեի հոդվածներից։ Շատ հեշտ է հասկանալ, հիմնականում հասարակության թեմաներն է առաջ քաշում Պիեռ Բուրդիեն, իսկ Ժան Բոդրիարը խոսում է այն ամենաբարդ թեմաներից, որոնք շատերի համար նույնիսկ անհասկանալի են։ Որոշ չափով ինձ համար նույնպես անհասկանալի են։)

Եվ այս հոդվածի միջոցով ես հասկացա ու տարբերեցի համաշխարհայինը համընդհանուրից։ Համաշխարհայինն ու համընդհանուրը հանդես են գալիս ամեն մեկը կյանքի իր պահին, իր բնագավառում։


Posted May 21, 2021 by emilavetisyan in category Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*