May 15

Պիեռ Բուրդիե- Հանրային կարծիք գոյություն չունի

Պիեռ Բուրդիեն մեզ իր հոդվածի միջոցով ցույց է տալիս ու հիշացնում է հասարակության ամենատարածված խնդիրը։ Հենց հոդվածի սկզբում նա ասում է, որ ոչ մի մտադրություն չունի այլ բաներ ասելու կամ քննադատելու հասարակության կարծիքը, նա ուղղակի փորձել է այս հոդվածի միջոցով առաջ բերել հասարակության կարծիքի խնդիրը։

Մեզ բոլորիս հայտնի է, որ դա մեր օրերում ամենատարածված խնդիրն է։ Պիեռ Բուրդիեն առանձնացնում է երեք կանխադրույթ՝

Առաջին կանխադրույթի համաձայն՝ ողջ հարցաթերթը ենթադրում է, որ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ
ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն։

Եվ երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին
նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների
շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպ ասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են առաջադրված լինելու:

Պիեռ Բուրդիեն դա ամենակարևոր գործառույթն է համարում, հենց թողնել այնպիսի տպավորություն, թե իբր գոյություն ունի հանրային կարծիք՝ որպես անհատների
կարծիքների լրացուցիչ հանրագումար, ներշնչել այն միտքը, որ կա մի բան, որը կկազմեր կարծիքների միջին թիվ կամ միջին կարգի կարծիք: «Հանրային կարծիքը» ցուցադրված է ամսագրի առաջին էջերին տոկոսային հարաբերությամբ։

Պիեռ Բուրդիեն ուզում է ասել, որ չկա հանրային կարծիք, որոշ չափով համաձայն եմ նրա հետ, որոշ չափով չէ։ Նա իր հոդվածի մեջ ասում է, որ կան նենց հարցեր, որ նույնիսկ հասարակությունը չունի պատասխանները։

Նաև նա շեշտում է՝ որ իրական քաղաքական գործիչը նա է, ով ասում է. «Աստված մեզ հետ», իսկ այսօր դա հավասարազոր է. «Հանրային կարծիքը մեզ հետ է»: Այսպիսին է հանրային հարցման խորքային հետևանքը՝ արձանագրել գոյություն ունեցող միայն իրենց միտքը ու էդ նենց դարձնել, որ ստացվի որպես միանձնյա հանրային կարծիք, չհարցնելով հասարակության կարծիքը։ Ու նաև շատ ընտրությունների ժամանակ, մենք տեսնում ենք, որ եթե լինում են մարդիկ ովքեր չեն մասնակցում ընտրությանը, շատ դեպքեր են եել, որ նրանց անունից ինչ որ կուսակցության ընտրել են, զուտ իրենց շահի համար, չհարցնելով տվյալ մարդու կարծիքը։

Հասարակական կարծիքի գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ պրակտիկորեն դանդաղընթաց խնդիր գոյություն չունի, գոյություն չունի հենց ոչ մի հարց, որը չի վերամեկնաբանվի՝ մարդկանց շահերից կախված, որոնց այն տրվեց:

Հենց օրինակ ընտրություններից մի քանի օր առաջ երբ որ սկսում են լրագրողները հարցեր տալ, Պիեռ Բուրդիեն զգուշացնում է, որ ուշադիր լինել չպատասխանել այն հարցերին, որոնք չեն տրվել։ Սրա հետ ես համաձայն եմ, որովհետև սխալ է ընդհանրապես կարծիք հարցնել, ամեն մեկը կնտրի նրան, ում որ ուզում է։

Այս վերլուծության ընթացքում մեկ այլ օրինաչափություն էլ է ի հայտ գալիս. մի խնդրի շուրջ առկա է այնքան կարծիք, որքան գոյություն ունի հետաքրքրություն տվյալ խնդրի վերաբերյալ։

Վերջում կավելացնեմ, որ պետք չի ուշադրություն դարձնել հասարակության կարծիքներին, որովհետև մենք ապրում ենք մի կյանք ու մենք ենք մեր կյանքի պատասխանատուն, այլ ոչ թե հասարակությունը։


Posted May 15, 2021 by emilavetisyan in category Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*