May 30

Տարվա հաշվետվություն

Ուսումնական տարին սկսվեց Դիջիթեքյան դասընթացներով, որոնք շատ հետաքրքիր էին ու նաև մասնագիտական։ Այս անգամ ոչ թե որպես դասավանդող էի, այլ մասնակիցն էի կուրսընկերներիս դասընթացներին մեր մասնագիտական ուղղվածության վերաբերյալ։ Թեման` Վեբ ծրագրավորման հիմունքները, որի մեջ ներառված էին Html -ի և Css -ի ուսուցումը։

 

Քանի որ երկրորդ կուրսում արդեն մասնագիտական խորացումն ավելի մեծ էր, դասերի ընթացքում ձեռք եմ բերել մասնագիտական շատ հմտություններ, որոնք կիրառելու եմ ապագայում։

 

 

Ընկեր Նելլիի հետ այս տարի ձեռներեցություն առարկայից սովորեցինք մարքեթինգային հնարքներ ու բիզնես պլան կազմել, սովորեցինք ինչպես կարելի է առաջ տանել մեր բիզնեսը և այլն։

 

Իմ բիզնես պլանի պրեզենտացիան` հղում

Իմ բիզնես պլանը` հղում

 

 

Անվտանգություն և առաջին բուժօգնություն առարկայից այս տարի ավելի պարզ ուսումնասիրեցինք ու օրինակներով հասկացանք, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում ու ինչպես ճիշտ առաջին օգնություն ցուցաբերենք։ Մասնակցել եմ նաեւ Առողջ սնունդ թեմայով կլոր սեղանի հանդիպմանը։

 

Կլոր սեղան` հղում

 

Ճամփորդություն դեպի Արմաղան լեռը, կարող եք դիտել տեսանյութը`


Posted May 30, 2022 by emilavetisyan in category Հաշվետվություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*