January 15

Բարձր ջերմություն

Չկա մի մարդ, ով իր կյանքի ընթացքում ջերմած չլինի, և ջերմության բարձրացումը թերևս ամենատարածված առողջական խնդիրներից է։

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36-37°C շրջակայքում, թեև այն կախված է տվյալ անձից և նրա տարիքից, մինչև ջերմությունը չափելը ֆիզիկական ակտիվությունից, օրվա ժամից և ջերմաչափման շրջանից։ Համարվում է, որ մարդը ջերմում է, եթե նրա մարմնի ջերմաստիճանը 38°C կամ ավելի բարձր է։

Բարձր ջերմությունը կամ տենդը մարմնի ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացումն է, հաճախ որևէ հիվանդության պատճառով: Բարձր ջերմությունը վկայում է այն մասին, ձեր օրգանիզմում ինչ-որ մի բան նորմալ չի ընթանում: Մեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է ամենատարբեր պատճառներով՝ սկսած մրսածությունից մինչև արևի տակ գերտաքանալը։ Մարմնի բարձրացած ջերմաստիճանը մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է վարակին կամ բորբոքմանը։ Ջերմության բարձրացման ամենահաճախ հանդիպող պատճառը մրսածությունն է կամ գրիպը։

Չափահաս մարդու մոտ բարձր ջերմությունը կարող է առաջացնել անհարամարավետություններ, սակայն սովորաբար չի առաջանում որևէ անհանգստություն կամ խնդիր՝ քանի դեռ չի հասել 39,4°C կամ ավելի բարձր մակարդակի: Նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում նույնիսկ թեթև տենդը կարող է վկայել լուրջ կամ ծանր հիվանդության առկայության մասին:

Ջերմության բարձրացումներն ընդհանուր առմամբ մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար անհետանում են, եթե չունեն որևէ լուրջ պատճառ: Կան բազմաթիվ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ, որոնք ունեն ջերմիջեցնող ազդեցություն, սակայն երբեմն ավելի լավ է որևէ դեղորայքային բուժում չստանալ: Բարձր ջերմությունը կարող է առանցքային դեր խաղալ մի շարք վարակների դեմ օրգանիզմի պայքարի գործընթացներում:


Posted January 15, 2022 by emilavetisyan in category Արաջին բուժ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*